ՋԱԶ ԵՐԵԿՈ՝ STOP ԱԿՈւՄԲՈւՄ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

jazz

Մարտի 29-ին, ժամը 19.00-ին՝ Համազգային պետական թատրոնում կկայանա Ֆ. Ռամեի «Սովորական օր» պիեսի պրեմիերան: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ:

Մարտի 29-ին, ժամը 21.00-ին՝ «Ստոպ» ակումբում կկայանա ջազային երեկո՝ «Ջազ Քառյակի» մասնակցությամբ: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Մարտի 30-ին, ժամը 19.00-ին՝ Մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի  Այծ-ծես» բեմադրությունը: Տոմսերի արժեքը` 500, 1000 դրամ:

Մարտի 31-ին, ժամը 21.00-ին՝ «Ստոպ» ակումբում կկայանա ռոքի երեկո՝ «The Cadence» խմբի ինստրումենտալ կատարումներով:

Մարտի 31-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կբեմադրվի՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ:

Մարտի 31-ին, ժամը 19.00-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կներկայացվի «Հրեշը լուսնի վրա» դրաման: Տոմսի արժեքը՝ 1500 դրամ:

Մարտի 31-ին, ժամը 17.00-ին՝ Խամաճիկների պետական թատրոնում կբեմադրվի «Գորտ արքայազնը», երաժշտական ներկայացումը: Տոմսի արժեքը` 800 դրամ:

Ապրիլի 1-ին, ժամը 15.00-ին՝ «ՄՀեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կբեմադրվի «Արկածներով լի ճամփորդություն» ներկայացումը: Տոմսի արժեքը ՝ 700դր:

Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ին՝ «Արենա» կրկեսում (Կոմիտասի անվան զբոսայգի (նախկին Դելֆինարիում) ուրախ ծաղրածուները, օդային մարմնամարզիկները, աճպարարները կներկայացնեն բազում անակնկալներ: Կկայան նաև էկզոտիկ կենդանիների շոու: Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ:

Ապրիլի 3-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արտյոմ Մովսիսյանի՝ «Ծաղկի աշխարհում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register