ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

1-13

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին՝ «Երևանի պետական կամերային թատրոն»-ում  կբեմադրվի «Շոու №3» երաժշտական շոու-ներկայացումը:  Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500, 3000 դրամ։

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կբեմադրվի սիրված և  ճանաչված «Երեք խոզուկները»  hեքիաթի տիկնիկային տարբերակը: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21։00-ին՝  «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Ոստան հայոց» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին՝ «Համազգային պետական թատրոն»-ում  կբեմադրվի «Անբան Հուռի» հեքիաթը՝ ինչպես փոքրերի, այդպես էլ մեծահասակների համար։ Տոմսի արժեքը՝ 600, 800, 1000 դրամ։

Հոկտեմբերի  22-ին, ժամը 19։00-ին՝ «ՀՊարոնյանի անվան երաժշտական   կոմեդիայի պետական թատրոն»-ում  կներկայացվի «Ինձնից  պրծում չկա» կատակերգությունը։ Տոմսի արժեքը՝ 1000, 2000,3000 դրամ։

Հոկտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա  Ելենա  Ֆրոլովա-Տրուֆանովայի լուսանկարների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի   24-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի»  արվեստի միությունում  կկայանա  Լիլիթ   Մխիթարյանի  «Տիեզերքի վարպետները»  («Masters   of   the   Universe»)   ֆիլմի  ցուցադրությունը: Մուտքն ազատ է։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register