ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ

karin

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:00-ին`«ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա երաժշտական «Jam Session» երեկո։ Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կբեմադրվի Վ․Սարոյանի «Փրկության կղզի» ստեղծագործությունը։ Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ:

Սեպտեմբերի 13-ին,ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի   կունենա  դասական երաժշտության երեկո, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի   Գարուն ա», Կլոդ  Դեբյուսիի «Լուսնի   լույսը» և այլ ստեղծագործություններ: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի   կունենա  Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ «Աշխարհը մեր գույներով»   խորագրով ցուցահանդեսը։ Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 15-ին, ժամը19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի   կունենա «Օժտված երեխաների հոգեբանական դիագնոստիկա» գրքի շնորհանդեսը: Մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:00-ին`«ՍՏՈՊ» ակումբում կկայանա երաժշտական   հանդիպում «Rock’n’Roll»-ի հետ: Ցանկացողների համար մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 16-ին,ժամը 21:00-ին`«ՍՏՈՊ»ակումբում կկայանա «Another Story» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20:30-ին`«007» ակումբում կկայանա Ռուբեն Հախվերդյանի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 4000, 5000 դրամ։

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին`«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի   կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին։ Տոմսերի արժեքը՝ 2000-10000 դրամ։

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին`«Կ․Ստանիսլավսկու  անվան դրամատիկական   թատրոնում» կբեմադրվի «Mea Culpa» («Իմ մեղքը») ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 2000, 4000, 6000 դրամ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register