ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

1

 Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Անրի Վեռնոյի «Սեղան մեռածների համար» ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է։

Հունվարի 24-ին, ժամը 21։30-ին՝ «Մեցցո» ակումբում կկայանա «The Gentleman’s» բենդի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հունվարի 25-ին, ժամը 20։00-ին՝ «Լոֆթ»-ի «Դիտանկյուն» կինոակումբում տեղի կունենա Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմի դիտում-քննարկումը։ Տոմսի արժեքը՝ 1300 դրամ։

Հունվարի 25-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Ոստան հայոց» խմբի համերգը: Երեկոյի հատուկ հյուրն է լինելու Աշոտ Կադյանը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Հունվարի 26-ին, ժամը 19:00-ին՝ «Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ում կբեմադրվի «Էսպես մինչև երբ» ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ։

Հունվարի 26-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Another Story» բենդի համերգը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Հունվարի 27-ին, ժամը 17:00-ին՝ «Կոմիտասի թանգարան»-ում (Արշակունյաց 28) կկայանա Ճապոնիայի թանգարանների փորձին վերաբերող զրույց-հանդիպում։ Մուտքն ազատ է։

Հունվարի 28-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում՝ «Ոստան հայոց» խմբի հետ նշվելու է բանակի տոնը ։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հունվարի 29-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է 6-14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ ներկա գտնվելու «Գաթա ենք թխում» խորագրով հանդիպմանը (հատուկ հյուր՝ «Գաթա» բենդ): Մուտքն ազատ է։

Հունվարի 30-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայկական ժողովրդական երգերի ուսուցման «Մեր երգերը և մենք» բաց դասը: Մուտքն ազատ է։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register