ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

2-1

Ապրիլի 12-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «The Gentleman’s» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Ապրիլի 13-ին, ժամը19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի   ուսանողների համերգային   երեկոն: Մուտքն ազատ է։

Ապրիլի 14-ին, ժամը 19։00-ին՝ «Երևանի Պետական Կամերային Թատրոն»-ում  կբեմադրվի Մարկեսի «Երկնագույն շան   աչքերը» լիրիկական ֆանտազիան։ Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ։

Ապրիլի 14-ին, ժամը 21։00-ին՝«ՍՏՈՊ» ակումբում կկայանա «ALEXANDRAPOL» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Ապրիլի 15-ին, ժամը 12։00-ին՝ «Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ում կբեմադրվի «Պատվի համար» դրաման։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 3000 դրամ։

Ապրիլի 16-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Քրիստինա Օգանեզովայի` «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Ապրիլի 16-ին, ժամը 19։00-ին՝«Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում տեղի կունենա Goran Bregović-ի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 3000-30 000 դրամ։

Ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կյանքը արվեստում» խորագով կրող հանդիպում Դանիել Երաժիշտի հետ: Մուտքն ազատ է։

Մելինե Աբրահամյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register