ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

6

Մարտի 14-ին, ժամը 20:00 -ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  կցուցադրվի «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն,   նկարագրություն» կինոնկարը: Մուտքն ազատ է։

Մարտի 15-ին, ժամը 15:00-ին՝ «Պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կբեմադրվի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Մարտի 15-ին, ժամը 19:00 -ին՝ «Փոքր թատրոն» գեղագիտական ազգային կենտրոնում  կբեմադրվի «Ջոնաթան Լիվինգսթոն  ճայը» ներկայացումը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Մարտի16-ին, ժամը19:00 -ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Մուտքն ազատ է։

Մարտի 16-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Another Story» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Մարտի 17-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  կկայանա Նիկ Եգիբյանի և «Black» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Մարտի 18-ին, ժամը19:00 -ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում  կբեմադրվի «Փշրված պատրանքների մի գիշեր» ներկայացումը: Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Մարտի 19-ին, ժամը18:30 -ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Մարիամ Գալստյանի՝ «Հոգիս կտավի վրա» վերնագրված անհատական ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Մարտի 20 -ին, ժամը 19:00 -ին՝«Նարեկացի» արվեստի միությունում տեղի   կունենա «Մեր երգերը և մենք» հայկական ժողովրդական երգերի ուսուցման բաց դաս: Մուտքն ազատ է։

Մելինե Աբրահամյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register