ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

4

Հունվարի 30-ին, ժամը 21։30-ին՝ «Մեցցո» ակումբում տեղի կունենա «Free Form & Marbey Jazz»  խմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Հունվարի 31-ին, ժամը 19:00 –ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կբեմադրվի Նարեկ Դուրյանի «Կոմա նոստրա» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ:

Հունվարի 31-ին, ժամը 21։30-ին՝ «Կամի» ակումբում  տեղի կունենա  Marbey-ի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Փետրվարի 1-ին, ժամը 19:00-ին՝ «Երևանի Պետական Կամերային Թատրոն»ում կբեմադրվի «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դաշնամուրի կոնցերտ (ծրագրում՝ Մոցարտ, մենակատար՝ Կատարինա Թրոյթլեր, դիրիժոր՝ Ջեյմս Փ. Լիու): Տոմսերի արժեքը՝ 1000-8000 դրամ:

Փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «ՀՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»ում  կկայանա «Սիրային քառակուսի» ներկայացման պրեմիերան: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Երևանի Պետական Կամերային Թատրոն»ում կբեմադրվի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500 դրամ:

Փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին՝ «Հ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»ում կբեմադրվի «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ Չափի» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ֆլորա Մարտիրոսյանի 60-ամյակին: Տոմսերի արժեքը՝ 2000-15000 դրամ:

Փետրվարի 6-ին, ժամը 19:00-ին՝ «Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն»ում կբեմադրվի «Սիրով ապագայից կամ MEA CULPA 2» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000, 5000 դրամ:  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register