ՄՐՑՈւՅԹ՝ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3

 «International interior design association»-ը (IIDA-ն) հայտարարում է մրցույթ՝ ինտերիերի դիզայնի և ճարտարապետության ոլորտներում ներգրավված ուսանողների համար։ Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերում ներգրավված ուսանողները՝ աշխարհի տարբեր երկրներից։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղի մրցանակակիրներին ընտրելու է ինտերիերի դիզայներներից և բիզնես ոլորտի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին։ Սահմանված են հետևյալ մրցանակները․
1-ին մրցանակային տեղ՝ 2500 ԱՄՆ դոլար,
2-րդ տեղ՝ 1500 ԱՄՆ դոլար,
3-րդ տեղ՝ 750 ԱՄՆ դոլար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ փետրվարի 5-ն է։ Մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել կայք` այստեղ։ 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register