ՄԻԼԻՈՆ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ

hushshsh

Ժամանակակակից գանձերի ստեղծման մասին պատմում է ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության վարչության արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը:

Հուշադրամը արժույթի տեսակ է, ունի անվանական արժեք և ինչպես այլ դրամական միջոցները՝ թողարկվում է Կենտրոնական բանկի կողմից: Հուշադրամները հիմնականում պատրաստվում են ոսկուց կամ արծաթից: Բնականաբար, տրամաբանական չէ հուշադրամները շրջանառության մեջ մտցնելը, քանի որ դրանք ունեն ավելի թանկ գին, քան իրենց անվանական արժեքն է: Դրանք օգտագործվում են որպես հուշանվերներ կամ կոլեկցիոն ¥հավաքորդական¤արժեքներ: Հուշադրամների առանձնահատկությունն այն է, որ դրանց քանակի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված, տարիների հետ դրանց գինը միայն աճում է:

Հուշադրամների թողարկման ծրագիրը հաստատվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Այն կազմվում է երեսունից ավելի պետական և հասարակական կազմակերպությունների հետ միասին: Կենտրոնական բանկը հարցում է իրականացնում, թե ինչ կարևոր առիթներ կարող են նշվել առաջիկա երկու տարվա համար: Արդյուները ամփոփվում են և, որպես կանոն, ամենակարևոր առիթները շատ կազմակերպություններում կրկնվում են: Արդյունքում ընտրվում է մինչև հինգ թեմա: Թեմայի ընտրության հարցում կարևորվում է նաև հոբելյանական տարեթվերի կարևորությունըդրամագիտական տեսանկյունից,օրինակ՝ քսանիհինգը համարվում է հոբելյան, իսկ ասենք, երեսունը՝ ոչ: Տարեթիվը պիտի բաժանվի քսանհինգի. այդպես է կարգը: Բացառություններ հնարավոր են. ասենք՝ անկախության քսանամյակը կամ երկրաշարժի տասնամյա տարելիցը: Այս դեպքում հիմնավոր առաջարկը պիտի անպայման ներկայացվի Կառավարության կամ Նախագահի աշխատակազմի կողմից:

Հուշադրամի խմբաքանակի պատրաստումից առաջ հայտարարվում է էսքիզների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթի անկաչառությունը ապահովելու նպատակով մասնակիցները հանդես են գալիս կոդավորված: Հաղթում է ոչ թե դիզայները, այլ կոդը, որը հետագայում իդենտիֆիկացվում է կոնկրետ մարդու հետ: Իդեպ չի բացառվում, որ դրամի մի երեսը լինի մի դիզայների առաջարկով, մյուսը՝ մեկ այլ: Այնուհետև հայտարարվում է միջազգային փակ մրցույթ՝ դրամահատման համար, որին մասնակցում են հիմնականում եվրոպական դրամահատարանները:

Հայաստանի կենտրոնական բանկը մասնակցում է նաև միջազգային դրամագիտական ծրագրերի:Կարելի է առանձնացնել ֆուտբոլի արքաներին նվիրված շարքը, որի հերոսները այսօր էլ ողջ են: Դա բացառիկ շարք է, քանի որ հուշադրամներ, ինչպես և հուշարձաններ,ցորպես կանոն՝ մարդկանց կենդանության օրոք չեն նվիրվում, իսկ այդ շարքում կա ինը հուշադրամ, որոնցով ներկայացված են ողջ ֆուտբոլիստներ:

Առանձնահատուկ են Հայաստանի խաչքարերը շարքը, Հայաստանի վանքերը, Էջմիածնի գանձերը: Այս շարքերի պատրաստման համար սերտ համագործակցել ենք Մայր Աթոռի հետ: Իդեպ՝ Էջմիածնի գանձերը շարքը դեռ ավարտուն չէ և առաջիկայում սպասվում է ևս երեք հուշադրամի թողարկում: Ամբողջությամբ թողարկվել են հայոց այբուբենի տառերը՝ լեզվի պետական ինստիտուտի հետ համատեղ: Այստեղ իրականացվել են ուսումնասիրություններ, ճշտվել է Հայաստանում տարածված անունների առաջնատառերի տոկոսային հարաբերակցությունը և այդ հարաբարերակցությամբ էլ թողարկվել են համապատասխան տառերը, որ առաջարկը համապատասխանի պահանջարկին:

hush

Առհասարակ միջազգային դրամագիտական ծրագրերի շատ ենք մասնակցում: Երբեմն այնտեղ գտնում ենք հայկական հետքը: Օրինակ, աշխարհի հնագույն չորս ծառերին նվիրված շարքում ներառված է նաև մի կաղնի, որը գտնվում է Շուշիում, կամ էնդեմիկ ծաղիկներին նվիրված շարքում է միայն Հայակական լեռնաշխարհում հանդիպող Լվածաղիկը:

Ընդհանուր առմամբցայսօր Կենտրոնական բանկի կողմից թողարկվել են շուջ 300 տեսակի հուշադրամներ: Առաջինը եղել է Սարդարապատին նվիրված արծաթեհուշադրամը: Այն թողարկվել է 1994 թվականին, 3000 օրինակից, որը մեծ թիվ է հուշադրամի համար: Հետագայում հուշադրամների թողարկման ծավալները գնալով նվազել են: Դա տրամաբանական է, քանի որ քանակի սահմանափակումն է թանկացնում գինը: Առաջին հուշադրամի օրինակները մինչ այսօր հնարավոր է ձեռք բերել Կենտրոնական բանկի խանութից:

Հատուկ առանձնացող հուշադրամներ են 20-րդ դարի կաթողիկոսներին նվիրվածները: Դրանք եզակի են իրենց անվանական արժեքով և քաշով: Բարձր հարգի մեկ կիլոգրամ ոսկուց պատրաստված հուշադրամի անվանական արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ գինը 24՝ միլիոն դրամ: Այդ հուշադրամից պատրաստվել է 25 օրինակ: 24-ը վաճառվել է, իսկ մեկը գտնվում է Կենտրոնական բանկի թանգարանում:

Մի հետաքրքիր փաստ ևս՝ երևի քչերը ուշադրություն դարձրած կլինեն, որ 50000 -անոց թղթադրամը, որն այդքան էլ շատ չէ շրջանառվում, ավելի լայն է, քան մյուս թղթադրամները: Իրականում 50000 դրամանոցը սովորական թղթադրամների շարքից չէ: Այն հիշատակային է՝և նվիրված է քրիստոնեության ընդունման 1700 ամյակին:

 

Ալեքսանդր Իսկանդարյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register