ՄԻՀՐԱՆ ԼԱՏԻՖՅԱՆ. ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

rio

Միհրան Լատիֆյանը Ռիո դե Ժանեյրոյի ճարտարապետության եւ ներկայիս քաղաքաշինական տեսքի գլխավոր հեղինակներից է:

Միհրան Լատիֆյանը, որն առավել հայտնի է Միհրան Լատիֆ անվամբ, Բրազիլիայում հաստատվել է 1879թ-ին: Լաթիֆյանն առաջին հայերից է, որ ոտք է դրել բրազիլական հողին: Ճարտարապետը ծնվել է 1856թ-ին Կոստնադնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ) հայ ճարտարապետների ընտանիքում: Կրթությունը ստացել է Բելգիայում՝ Կանտի համալսարանում, այնուհետ տեղափոխվել Բրազիլիա:

1897թ-ին Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները հայտարարություն տարածեցին՝ Ռիոն միասնական քաղաքային համալիր դարձնելու մասին: Հայտարարվեց մրցույթ՝ ստեղծել  Ռիո քաղաքի ճարտարապետության ամբողջական, միասնական նախագիծ: Ճարտարապետ Լատիֆի նախագիծը հաղթող ճանաչվեց: Հենց ինքն էլ գլխավորեց իր մտահղացման իրականացման աշխատանքները:

Լաթիֆի նախագծի համաձայն՝ ապագա Ռիոն իրենից ներկայացնում էր տարածք՝  օղակաձեւ շրջապատված բեռնատար մեքենաների համար նախատեսված մայրուղիներով:  Բլուրների վրա տեղակայված մասերն իրար էին կապվում կամուրջների ու բազմահարկ էստակադաների միջոցով, որոնք միավորվում էին թունելների եւ գետնանցումների հետ:

Ընդամենը 1 տարվա ընթացքում կառուցվեց 70 մետր լայնությամբ Պեյր Մար մայրուղին: Սրանով Լատիֆյանը Բրազիլիայում հիմնեց ժամանակակից քաղաքաշինության դասական օրինակը՝  հաշվի առնելով բոլոր յուրահատկությունները, այդ թվում՝ ազգային:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register