«ՄԻԱՅՆՈւԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈւԹՈւՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈւՄԸ՝ ՏԱՆԻՔՈւՄ

1

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  կկայանա  Հերոսներն   անմահ   են» խորագրով գրական-երաժշտական երեկո: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ»  ակումբում  կկայանա երաժշտական դաս՝ «Another story» խմբի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին՝ Կարապի լճում  կանցկացվի քանդակագործ Աշոտ Հարությունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի  2-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Ոստան   հայոց»  խմբի համերգը:  Տոմսի արժեքը՝ 2000դրամ:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բոհեմ» թատրոնում կբեմադրվի «Պոռթկում Բեկում» էվրիթմիական ներկայացումը: Տոմսերի արժեքը՝1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի,  արվեստի միությունում կցուցադրվեն Լիլիթ Պետրոսյանի «Երաշտ» և  մի քանի այլ երիտասարդ   արվեստագետների  հեղինակած   կարճամետրաժ  ֆիլմեր: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 4-ին, ժամը  20:00-ին՝ «14th  Floor  Hotel»-ում (Ամիրյան   4/6)  կբեմադրվի «Միայնության  ինքնասպանություն» ներկայացումը… տանիքում: Նախադեպը չունեցող իրադարձությունն ուղեկցվելու է շամպայնի ու գինու  հյուրասիրությամբ և  երևանյան աստղերի ու  լուսնի   ընկերակցությամբ:  Տոմսերի  (սահմանափակ քանակով) արժեքը՝ 5000, 7000 դրամ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register