ՄԻԱՅՆ ՏԱՔՍԻՆԵՐՈՎ ՇՐՋՈՂ ԳՅՈՒՂԸ

1

Մրգաստանն Էջմինածնից հեռու է 4 կմ: Այն աշխարհի հետ կապված է հազար ու մի թելերով՝ փոստով, հեռախոսով, ինտերնետով… Բայց ոչ հասարակական տրանսպորտով… Էջմիածնից Մրգաստան հասնելու միակ ճանապարհը տաքսիներն են:
Մրգաստանի գյուղապետ Ռաֆայել Խաչատրյանն ասում է՝ հաշվարկները ցույց են տվել,որ միջհամայնքային տրանսպորտի գոյությունը ֆինանսապես իրեն չի արդարացնի:
«600 դրամով Էջմիածնից Մրգաստան են գալիս: Գյուղից Էջմիածին հետ գնացող տաքսին 100 դրամ է: Մարդկանց համար տաքսիներն ավելի հարմար են,- վստահեցնում է գյուղապետը:

6

Գյուղը 1550 բնակիչ ունի (928 ընտրող): Այստեղ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Վարունգ, լոլիկ, սմբուկ, լոբի, պղպեղ, կարտոֆիլ, ցորեն՝ հողն ու բնակլիմայական պայմանները մրգաստանցիներին թույլ են տալիս գրեթե ամեն ինչ մշակել: Մրգաստանում մրգերի հրավառություն է՝ ամեն քայլափոխի կարելի է բալի, դեղձի, ծիրանի ծառերի հանդիպել: Ասում են՝ բախչագողությունը գյուղում վաղուց վերացել է, իսկ ես ու գործընկերս համոզված ենք՝ լավագույն ավանդույթները պետք է շարունակել, ոչ մի քաղցր միրգ ծառին չպետք է մնա»:

Որքան էլ զարմանալի է՝ մրգաստանցիները հիմնականում Էջմիածնում կամ Երևանում են ծնվում. գյուղն ամբուլատորիա չունի: Մրգաստանում գործող միակ բուժկետի զույգ բուժքույրերն են հոգում գյուղացիների առողջական խնդիրները:

2

Առաջին հայացքից ավերակ հիշեցնող շենքում Մրգաստանի գյուղապետարանն է: 1981թ.-ին այս նույն շենքը պաշտոնապես բացվել է որպես Սովետական Մրգաստանի մշակույթի տուն: Մշակութային նախկին եռուզեռի մասին այսօր միայն պատից պատ ձգվող որմնանկարն է հիշեցնում՝ շուրջպար բռնած մարդիկ խորհրդանշում են սովետական միասնականության ոգին:

5

Մանկապարտեզ ևս գյուղում չկա: Նախկին մանկապարտեզի շենքում 4 ընտանիք է ապրում: Գյուղապետի խիղճը տանջում է՝ ընտանիքներին դուրս անի ու տեղում մանկապարտեզ բացի: Գյուղում նախադպրոցական տարիքի 25-ից ավելի երեխա կա, մանկապարտեզ հաճախելը նրանց երազանքն է:
2017-ը գյուղի համար բացառիկ է եղել: Առաջին 6 ամիսների ընթացքում գյուղում երկու երեխա է ծնվել: Ծնելիությունը խրախուսելու համար գյուղապետն իր մեթոդիկան է մշակել՝ ամեն 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ հեռուստացույց է նվիրում: 12 երեխա ունենալու դեպքում խոստանում է համայնքային բյուջեի հաշվին ընտանիքի տան կապիտալ վերանորոգումն իրականացնել:

Մրգաստանի դպրոցում 139 աշակերտ է սովորում: Տնօրենը հպարտությամբ է խոսում աշակերտների ձեռքբերումների մասին և ափսոսանքով նշում, որ մարզադահլիճ չկա: Ֆիզկուլտուրայի դասերն անցնում են հիմնականում ֆուտբոլի բացօթյա դաշտում, իսկ ձմռանը՝ դասագրքեր կարդալով: Մարզադպրոց կառուցելու համար շուրջ 79 մլն դրամ է անհրաժեշտ: 5 մլն-ն արդեն հատկացվել է, մոտ օրերս կսկսվեն սպորտդպրոցի կառուցման աշխատանքները:

Տաթևիկ Սարգսյան
Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register