«Միանձնուհիները» փորձել են բանկ թալանել

2

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Տաներսվիլ քաղաքում միանձնուհիների հանդերձանքով երկու կին փորձել են բանկ թալանել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին: Նրանցից մեկը մոտեցել է գանձապահին, ատրճանակ հանել և պահանջել իրեն տալ գումարները: Այդ ընթացքում երկրորդ կինը եղել է դռների մոտ: Կասկածյալները եղել են միջին կազմվածքով և մոտ 155 սմ հասակով լատինոամերիկուհիներ: Նրանք դեմքերը փակել են միանձնուհիների թաշկինակներով:  Կողոպուտի փորձն անհաջող է եղել, և կանայք հեռացել են առանց ավարի:

Նոբելյան մրցանակի դափնեկիրներն անդրադարձել են մարդկության գլխավոր  սպառնալիքներին

Բրիտանական «Times Higher Education» շաբաթաթերթը Նոբելյան մրցանակի 50 դափնեկրի շրջանում հարցում է անցկացրել՝ փորձելով  պարզել գիտնականների կարծիքը՝ մարդկությանը սպառնացող  գլոբալ վտանգների մասին: Հարցմանը մասնակցած գիտնականների 34 տոկոսը մարդկության համար գլխավոր սպառնալիք է դիտարկել բնակչության թվաճն ու գլոբալ տաքացումը, 23 տոկոսը՝ միջուկային պատերազմը, 8 տոկոսը՝ վարակիչ հիվանդությունները և դեղորայքի հանդեպ դիմադրողականությունը:

 Իսրայելը արգելափակել է «Orbitier» անօդաչու սարքերի մատակարարումը Ադրբեջան

Իսրայելի ՊՆ-ն ժամանակավորապես արգելափակել է 20 միլիոն դոլարի չափով «կարևոր հաճախորդի»՝ «Orbitier K1» անօդաչու թռչող սարքի հերթական խմբաքանակի մատակարարման գործարքը: 2016 թվականին այդ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20 տոկոսը: Ընկերությունը չի նշել հաճախորդի անունը՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ խոսքը Moody’s ընկերության վարկածով Ba վարկային վարկանիշն ունեցող երկրի մասին է և այդ երկրում է գտնվում «Aeronautics»-ի արտոնագրով թռչող սարքերի համար պահեստամասերի արտադրության գործարանը: «Aeronautics»-ի հաճախորդների թվում միայն երկու երկիր  է՝ Սերբիան և Ադրբեջանը, որ ունեն Ba վարկանիշ, և նրանցից միայն Ադրբեջանում կա «Aoronautics»-ի գործարան:

 Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության 500 անդամ լքել է կուսակցության շարքերը

Թուրքիայում գործող «Ազգային շարժում» կուսակցության ավելի քան 500 անդամ լքել է կուսակցության շարքերը: Նման քայլի դրդապատճառը՝ կուսակցության նախկին անդամ, ազգայնական գործիչ Մերալ Աքշեների հիմնած նոր կուսակցության շարքերն անցնելու ցանկությունն է եղել: Աքշեների կուսակցությանն «Ազգային շարժում»-ից միացել է 549 գործիչ: Մերալ Աքշեները եղել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը: Նորաստեղծ կուսակցությունը մոտ օրերս մտադիր է ներկայացնել  Թուրքիայի նախագահի իր թեկնածուին:

2 տարվա ընթացքում Մերկելը հազար անգամ մեղադրվել է պետական դավաճանության համար

2015թ.-ի սեպտեմբերից մոտ 1000 դիմում է ստացվել Անգելա Մերկելի դեմ, որոնց հեղինակները մեղադրել են նրան պետական դավաճանության համար: Ամենաշատ դիմումները ստացվել են ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների կողմից: Սակայն պարզվել է, որ կանցլերի դեմ ուղղված դիմումները լուրջ հիմքեր չունեն: Մերկելի հակառակորդներին հիմնականում դուր չի եկել նրա կողմից կայացված՝ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներգաղթյալներին ընդունելու որոշումը: Օգոստոսի 26-ին Մերկելը հրաժարվել է իր այդ որոշումը սխալ որակելուց: Նա ընդգծել է, որ Գերմանիան, գտնվելով շատ բարդ իրավիճակում, ընդունել է ներգաղթյալներին՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից:

Ճապոնիայի մի մասը «Google»-ի պատճառով մնացել է առանց ինտերնետի

Google» ընկերության աշխատակիցները սխալ տվյալներ են մուտքագրել դինամիկ երթուղայնացման արձանագրության մեջ, ինչի հետևանքով ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջացել: «Google»-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել միջադեպի համար և հավելել, որ դիմելու պահից ութ րոպե անց՝ սխալն ուղղվել է:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register