«ՄԻ ՎԱՀՐԱՄԻ ԹԱՏՐՈՆ». ԵՐԵԿՈ «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆՈւմ

Smart-2

 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հոկտեմբերի  26-ին, ժամը 19:30-ին՝ «Լոֆթ» ակումբում կկայանա ֆրանկոֆոնիային  նվիրված հանդիպում՝ ֆրանսախոսների հետ։ Տոմսի արժեքը՝ 2500 դրամ։

Հոկտեմբերի  26-ին, ժամը 20:00-ին՝ «Լոֆթ»-ի «Դիտանկյուն» կինոակումբում   կկայանա «Լինել  Ջոն  Մալկովիչ» ֆիլմի դիտում-քննարկումը։ Տոմսի արժեքը՝ 1300 դրամ։

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  տեղի կունենա «Another Story» խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կծավալվի  զրույց-քննարկում՝ «Մարդու ստվերը՝ որպես անձի երկվություն հեքիաթներում» թեմայի շուրջ: Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի  28-ին, ժամը 20:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում  կկայանա երաժշտական հանդիպում «The Drive DreaMers» և «The Hiwave»  խմբերի հետ։ Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին՝ «Լոֆթ»-ում կանցկացվի շոկոլադի վարպետության դաս։ Տոմսի արժեքը՝ 4000 դրամ։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Գոյ» թատրոնում  կկայանա  «Մի Վահրամի   թատրոն»  խորագրով  երեկո՝ Վահրամ Սահակյանի մասնակցությամբ։ Տոմսի արժեքը՝ 2500 դրամ։

Հոկտեմբերի  31-ին, ժամը 19։00-ին՝ «Արամ  Խաչատրյան» համերգասրահում  ելույթ  կունենա  աշխարհահռչակ  դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Տոմսերի արժեքը՝ 1000-7000 դրամ։

Ծանուցում

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի մենահամերգը: Համերգը  կազմակերպվել է Սան Խոսեի պետական համալսարանի երաժշտության և պարի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Ծրագրում հեղինակային կատարմամբ հնչելու են Տաթև Ամիրյանի դաշնամուրային գործերը, ինչպես նաև հայ այլ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սարաջյանի և Է. Միրզոյանի ստեղծագործությունները: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register