ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ  

11120547_10206093402915317_1756760198_n

«Մետաքսի ճանապարհ». հնում այսպես էր կոչվում Չինաստանն Առաջավոր Ասիային, ապա նաև Եվրոպային կապող  առևտրային  մայրուղին: Ք.ա. 2-րդ դարից գործած և մինչև Ք.հ. 16-րդ դար  գոյատևած  առևտրա-քարավանային մայրուղին «Մետաքսի   ճանապարհ» էր կոչվում սկզբնապես  փոխադրվող  հիմնական   ապրանքի՝ չինական մետաքսի պատվին: «Մետաքսի ճանապարհ»-ի երկարությունը՝ ավելի քան 7 հազար կմ էր: Ծովագնացության զարգացմանը զուգահեռ  Մետաքսի ճանապարհի ցամաքային ուղուն ավելացավ նաև ծովայինը: Արևելքն  ու Արևմուտքը միմյանց  կապող   այս  առևտրային ուղին  տնտեսականից բացի նպաստում էր նաև  երկրների մշակութային և քաղաքական շփումներին: Հենց այս ուղու շնորհիվ միմյանց հետ սկսեցին առևտուր անել ու միմյանց հետ հարաբերվել  հին ու նոր աշխարհները:  Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքի երկրները հասան Եվրոպա, ու ճիշտ հակառակը՝  եվրոպացիներն էլ դրա միջոցով հասան  մինչև «աշխարհի ծայրը»: Միմյանց հետ  իրականացվող առևտրից բացի, այս երկրներն  առևտուր  էին անում  նաև միջնորդ   երկրներում, որոնցից էր նաև Հայաստանը: Արտաշատում  հայտնաբերված  տարբեր երկրների մետաղադրամները վկայությունն են նրա, որ այդ երկրների առևտրականները հաճախ են եղել Արտաշատում:

Կիլիկյան Հայաստանն իբրև Մետաքսի ճանապարհի ծովային դարպաս

Մետաքսի   ճանապարհի   փառահեղ  պատմությունն   ավելի շուտ  կավարտվեր,   եթե   չլիներ Կիլիկյան Հայաստանը: Ծովային   նավագնացության   զարգացմանը  զուգահեռ Մետաքսի ճանապարհի դերը գնալով թուլանումէր: Իր  սև գործն էր անում  նաև ծովահենությունը: Կիլիկյան Հայաստանը,սակայն, փոխեց   իրավիճակը: Կիլիկիան առևտրային ու ռազմական իր նավատորմն ունեցող հայկական թագավորություն էր: Ասել է թե՝ ծովային պետություն էր, որը  դարձավ Արևելքից դեպի Եվրոպայի նավահանգիստները ձգվող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասը:

Մոզի հնավայրը

Մոզը քաղաք է եղել դեռևս բրոնզի դարում: Այն նշանավոր առևտրա-արհեստավորական կենտրոն էր  նաև միջնադարում: Ժամանակի   ընթացքում փարթամ  բուսականության   և   անտառների կորուստը  հանգեցրել է տեղանքի անապատացմանը: Այսօր այս  վայրից   գրեթե  ոչինչ  չի պահպանվել: Ավերիչ երկրաշարժը ոչնչացրել է քաղաքը, որ Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի կարևոր  կանգառներից  է  եղել: Այստեղ   կան  պեղված  դամբարաններ և  դամբարանադաշտ: Դրանցում  հայտնաբերվել   են   զույգերով   կատարված  թաղումներ,   մարդկային   ածխացած կմախքներ, կավե, խեցե անոթներ, վանակատե և բրոնզե առարկաներ: Անոթների ձևն ու գույնը վերագրվում են  մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մոզը կործանվել է 735թ. երկրաշարժից և ամբողջապես ծածկվել լավայով: Այստեղից պեղված գտածոները պահպանվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Մետաքսի ճանապարհի պատմությունը լավագույնս  ուսումնասիրել ու իր ֆիլմում ներկայացրել է  երիտասարդ կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register