ՄԵՐ ԺՊՏԵՐԵՍ ՍԵՐԺԸ

1

Սերժ Հակոբյանը մեր թերթի նոր առաքիչն է: Ժպտերես, գանգրահեր պատանուն կարող եք հանդիպել մանուշակագույն ավտոբուսներում, տրոլեյբուսներում կամ Կենտրոնի այգիներում, Կոմիտաս փողոցում: Սերժը պատրաստվում է դառնալ ծրագրավորող է, որ հեշտացնի մարդկանց կյանքը: «Ճամփորդում» աշխատանքի շնորհիվ էլ օգնում է ծնողներին և գրպանի գումար է վաստակում:

Ամեն օր արևոտ ժպիտը դեմքին Սերժը մտնում է մեր խմբագրություն, վերցնում այդ օրվա հասանելիք թերթերը ու գնում քաղաքը չափչփելու: Նա շատ է սրտնեղում, երբ «Ճամփորդի» թերթը բաժանելիս հանդիպում է անհարկի բարկացող մարդկանց:  Ու թեև շատ է նեղվում նման կոպիտ արձագանքից, բայց միևնույն է շարունակում է ժպտալ: Որովհետև բարի, ներողամիտ, միամիտ ու կենսուրախ պայծառ տղա է: Այնպես որ մեզանից է կախված քաղաքում գանգրահեր, ժպտերես տղան կհանդիպի բարի մարդկանց, թե չարացած, ջղաձգված դիմակների, որոնք անիմաստ կգոռգոռան մեր տղուկի վրա միայն նրա համար, որ անվճար թերթ է բաժանում: Թերթ, որը փորձում է ներկայացնել մեր քաղաքի, մեր գյուղերի խնդիրները, դրական երևույթները, սովորական մարդկանց ոչ սովորական պատմությունները:

Եկեք լինենք ավելի բարյացակամ միմյանց հանդեպ:

2

3

4

5

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register