ՄԵՐ ՔԱՂԱՔԻ «ԴԱԼԱՆԸ»

6

Աբովյան փողոցով քայլելիս հանկարծ, նկատում ես իրականությունից կտրված փոքրիկ մի անկյուն. «Դալանն» է: Դուռը բացելով՝ մտնում ես ազգային կոլորիտով հագեցած սրահ, որտեղ ձեռագործ աշխատանքների լայն ընտրանին է՝ ցանկացած ճաշակի տեր մարդկանց համար. զարդեր,գրքեր, հայկական տիկնիկներ, արձանիկներ, հուշանվերներ: Բացում ես երկրորդ դուռը և հայտնվում՝ հայկական   տարազային ժիլետների,   պայուսակների,  տարատեսակ գլխարկների, կավե   արձանիկների,  ամանների, ժամանակակից  հայ նկարիչների աշխատանքների հարուստ տեսականի ունեցող դալանյան   բակում: Մի փոքր աջ՝ գտնվում է բացօթյա սրճարանը, որտեղ անպակաս են ազգային և էթնիկ   համերգները:

Սրճարանի   դիմաց  «Դալան»  ցուցասրահն  է՝ նախատեսված ժամանակակից արվեստի ցուցադրման համար: Բարձրանում ես աստիճաններով և հայտնվում հին ու ներդաշնակ անկյունում, որտեղից չես էլ ուզում դուրս գալ: «Դալանը» ներկայացնում է տեղականը, ցուցասրահում  ցուցադրում հայ նկարիչների, ժողովրդական   արտիստների աշխատանքները: Ազատ հարթակ ստեղծագործ մարդու համար: «Դալանի»  տարածքը, որն առաջ  ֆոտո դալան էր, մի խումբ ստեղծագործողների  կողմից վերանորոգվել և ստացել է այժմյան տեսքը  2010 թվականին՝ պահպանելով   հին ձևը: Հուշանվերների խանութը, սրճարանը և ցուցասրահը տարբեր հիմնարկներ են, որոնք գործի բերումով համագործակցում են. հաճելի զուգադիպություն: Այցելուները  և՛  տեղաբնակներն   են,  և՛ արտասահմանցի   զբոսաշրջիկները:   Ինչ   խոսք, հրաշալի և տաք վայր բոլորի համար: Դե, երբ զբոսնելու լինեք  Աբովյան  փողոցով, ուշադրություն դարձրեք  և  գոնե մեկ անգամ այցելեք «Դալան»:

Գոյ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register