ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄՈՆԹԵՆ

monte

Երբ նոր էր վերսկսվել Արցախ Ադրբեջան հակամարտության սրացումը մի արտահայտություն լսեցի. «ախ, եթե Սպարապետը ողջ լիներ»

Այս օրերին շատերն են սոցիալական ցանցերի իրենց էջերում գրում հերոսական պատմություններ զինվորների և կամավորների մասին, ովքեր կյանքեր են փրկել, թշնամու կենդանի ուժ ոչնչացրել կամ տեխնիկա: Այս պատմությունները կասկածի տեղիք չեն տալիս, սակայն զինվորների անունները պատմությունների պես աղոտ են մնում: 18-20 տերեկան տղաներ, ովքեր Սասունցի Դավիթին հատուկ ուժ ունեն, վիրավոր կռիվ են տալիս, տասնյակ կամ հարյուրավոր թշնամու զինվորներ ոչնչացնում:

Երբեմն մտածել եք՝ ո՞վ է այսօրվա հերոսը: Կան արդյոք մեր մեջ Մոնթեներ, Դուշմաններ կամ ով կարող է լինել վաղվա Սպարապետը: Հետաքրքիր է՝ ի՞նչ են անելու այն երիտասարդները, ովքեր մեկ տարի անց ավարտելու են պարտադիր զինվորական ծառայությունը:

Իրականում պետք է հանգիստ լինել. հայի հերոսական գենն արթնանում է միայն վտանգի պահին: Հերոսներն իհայտ են գալիս միայն պատերազմում և նրանք պատերազմների համար են:

Աշխարհում ուրիշ ոչ մի ազգության ներկայացուցիչ չի կարող հասկանալ այս բառերի իմաստը. «գնա մեռի, արի սիրեմ»: Իրականում այն արտահայտում է մարդկային մեկ այլ ճշմարտություն. «ծառի բնի հաստությունը միայն այն կտրելուց հետո է երևում»:

Հայկական իրականության մեջ՝ ունեցածը չգնահատելու ֆենոմենը ասոցացվում է ազգային առանձնահատկությունների հետ: Իրականում մենք հերոսական կամ հերոսների ազգ ենք: Հայ զինվորները՝ բոլորը առանց բացառության, երդվում են հայրենիքի համար չխնայել անգամ կյանքը՝ հերոսանալ կյանքի գնով:

Ամենադժվարը հերոսության չափը գնահատելն է. մի անգամ մի արտահայտություն լսեցի. «դժվար է ասել՝ ով է իսկական հերոսը. միայնակ մայրը ով իր երեխաներին կերակրելու համար 3 տեղ է աշխատում, թե զինվորը, ով քաշում է ձգանը՝ նայելով թշնամու աչքերի մեջ»:

 

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register