ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ

2

Ձմռան հրաշքը ձյունն է, որին երևի թե անհամբեր սպասում են միայն երեխաները՝ վայելելու համար ճերմակ հեքիաթը: Իսկ մեծերի համար ձյունն ու ձմեռը հիմնականում հոգս են նշանակում, ընտանեկան բյուջեի ծանրաբեռնում, քանի որ ջեռուցման, տաք հագուստի լրացուցիչ հոգսեր են ավելանում առօրյային: Իսկ ինչ են մտածում քաղաքային իշխանությունները, երբ գալիս է ձմեռը:  Սովորաբար առաջին ձյունը ծիկ է անում նոյեմբերին, կարծես թե զգուշացնելու, նախապատրաստական վերջին գործերն ի մի բերելու համար:

Այս տարի Երևանում առաջին ձյունը ուղիղ նոյեմբերի մեկին եկավ՝ առատ փաթիլներով ու թափով: Քաղաքի փողոցներում առաջինն իրար խառնվեցին այն վարորդները, որոնք դեռևս չէին անցել ձմեռային անվադողերի: Իսկ քաղաքային իշխանությունների համար իսկական առիթ էր ձնահավաք տեխնիկան ու տոննաներով ավազն ու աղը մարտական վիճակի բերելու: Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները  տեղյակ պահեցին, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Զուգահեռաբար սկսվել են աշնանային ծառատունկի և շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքի ապահով կենսագործունեութան համար կարևոր են բարեկարգ ճանապարհները: Հատկապես ձմռանը, երբ մեծ ծավալով աղ ու ավազ է ցանվում ձնածածկ մայթերն ու փողոցները սառույցից պաշտպանելուհամար: Իսկ փոսերն ու ճաքճքած ասֆալտը աղից սկսում են ավելի արագ քայքայվել: Քաղաքային տնտեսությունը դեռ այնքան հարուստ չէ, որ առատ տեղումների ժամանակ կարողանա միանգամից մեծ թվով փողոցներ ազատել ձյունից: Հիմնական աշխատանքը կենտրոնացվում է կենտրոնում, ծայրամասերում ավելի քիչ տեխնիկա է «մարտադաշտ» դուրս բերվում, այն էլ՝ հիմնականում մեծ փողոցների վրա:

Ամեն ձմռան շեմին քաղաքացիները ցանկանում են քաղաքն ավելի պաշտպանված տեսնել, փողոցներն ու մայթերն էլ՝ մաքուր: Նույն ցանկությունը թերևս իշխանություններն էլ ունեն, որոնք ռեսուրսի խնդիր ունենալով հանդերձ, պարտավոր են եղած տեխնիկայով ու միջոցներով առավելագույնն անել երևանցիների ու քաղաքի հյուրերի կյանքը թեթևացնելու համար: Փողոցներից բացի պակաս կարևոր չեն մայթերն ու բակերը: Սրանց մաքրելու հերթն ավելի ուշ,կամ էլ՝ ընդհանրապես չի հասնում: Չմաքրված մայթերը ցրտին շատ արագ են վերածվում սահադաշտի, պոտենցիալ վտանգ ստեղծելով հետիոտների համար: Հենց ձմռան ամիսներին է կտրուկ ավելանում կոտրվածքներով հիվանդանոց դիմողների թիվը: Մայթերը մաքրելու համար գործի է դրվում եղած տեխնիկան, սական ձնառատ օրերին հնարավոր չի լինում խուսափել չմաքրված մաթերից:

Շատ կարևոր է, որ մարդը ապահով լինի նախ և առաջ իր տան բակում, տնից դուրս գալիս: Չմաքրված բակերը ևս մեծ խնդիր են ձմռանը: Այս խնդիրը ,սակայն, ունի նաև իր քաղաքացիական կողմը:Սխալ է, երբ առատ տեղումների ժամանակ բոլորը մատ են թափ տալիս համատիրութան վրա ուսպասում, թե երբ կգան ուկմաքրեն: Իհարկե դա իրենց պարտականությունն է, քաղաքացին վճարում է դրա համար: Սակայն առատ ձյան ժամանակ, երբ անանցանելի են դառնում բակային արահետներն անգամ, կարելի է և պետք է նախաձեռնող լինել:

Եթե ամեն մուտքից մեկ-երկու տղամարդ դուրս գա և մաքրի մի քանի մետր տարածք՝ մուտքի առաջ, ապա առնվազն տասնհինգ րոպեում ամբողջ բակը կազատագրվի ձյան գերությունից: Նման ձևով համատիրութանը ձեռք մեկնելով, մարդիկ նախ իրենք իրենց ու ընտանիքի անդամներին կապահովագրեն վնասվածքներից :

Թեթևացնելով մեր կենցաղը, նաև տրամադրություն կստեղծենք ձմեռն իրապես վայելելու և ոչ թե հոգսերին դիմագրավելու համար:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register