ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ. ՄԵՐ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

miting

Ընտրություններից շատ քիչ ժամանակ է անցել, բայց մայրաքաղաքում ամենուր քննարկման հիմնական նյութը  խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքն է, քննարկման անքակտելի մասը՝ մի քանի օրում որոշ մթերատեսակների ու վառելիքի  արձանագրած գնաճն  ու ֆիասկոյի ենթարկված քաղաքական ուժերի «անորոշ» ապագան… Հետընտրական տրամադրությունն ու հանրության տրամադրվածությունը պարզելու նպատակով էլ «Ճամփորդ»-ը  փոքրիկ հարցախույզ է իրականացրել մայրաքաղաքում:  Երևանի կենտրոնական հատվածում հարցմանը մասնակցել են հիմնականում ուսանողները: Հարցվածների 17%-ն ընդհանրապես չէր մասնակցել ընտրությանը:  Որքան էլ զարմանալի թվա, բայց ընտրությանը մասնակցած քաղաքացիների գրեթե կեսը չէր լսել բաժանված ընտրակաշառքի մասին: Եղան նաև մարդիկ, ովքեր խոստովանեցին, որ իրենց ընտրակաշառք առաջարկել են ընտրություններում բարձր տոկոսներ հավաքած քաղաքական ուժերը:  Այս առիթով ընդամենը 3-4 քաղաքացի խոստովանեցին, որ ընդունել են առաջարկն ու վերցրել առաջարկված գումարը: Հարցվածներից մեկը՝ Արմեն Թովմասյանը, մեկնաբանեց, որ «հասարակությունն իր ներկա ու ապագա բարեկեցության թեկուզ չնչին հնարավորությունը փոխում է 10.000 դրամի հետ»:

Երբ խոսք էր բացվում ընդհանուր թանկացումերի  մասին (բանան,կարագ, շոկոլադ, շաքարավազ, բենզին և այլն), հարցվածների մեծ մասը միանշանակ հիշում էր ծխախոտի գնի՝ 30-50 դրամով բարձրացումը:  Ասվածի առիթով Արմենը նույնպես հայտնեց իր կարծիքը. «Վերջիվերջո մի տեղից պետք է «կորցրածը» ետ բերեն, թե չէ»:

Ընտրությանը մասնակցածների գրեթե կեսը նշեց, որ իր նախընտրած մասնակիցը կամ դաշինքը չի ընտրվել: Հարցվածների կեսից ավելին դրական փոփոխությունների ակնկալիք չուներ : Հակառակ դրան՝ քաղաքի ծայրամասում անցակցված հարցումներն ուրիշ պատկեր են ստեղծում: Բոլորը գոհ են ու երջանիկ, որովհետև ընտրվել է նա, ում տվել (կամ վաճառել) են իրենց ձայնը: Նրանք հպարտությամբ էին խոսում մի քանի կուսակցություններից ընտրակաշառք վերցնելու փաստի մասին ու  օպտիմիստներին հատուկ դիմախաղով կրկնում հայտնի կարգախոսը. «Ամեն ինչ լավ է լինելու»: Մի մասին էլ հույս էր ներշնչում լոկ այն, որ ԱԺ-ում պակասել են անկիրթ պատգամավորները՝ իրենց տեղը զիջելով երիտասարդ կադրերին:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ պարզ է դառնում, որ շատերս բողոքելով նույն՝ ճահճային ապրելակերպից, ամսվա վերջում գրոշներով ապրելու բարդություններից, գնաճից, վատ կրթական համակարգից, չզարգացող տնտեսությունից, մենաշնորհներից, անհարմար երթուղային տաքսիներից, ամեն տարի Գառնի-Գեղարդ գնալուց, մեր իրավունքները ոտնահարելուց, լրագրողների հարցերին  ի պատասխան, վախենում ենք, անկեղծանալուց, թերևս հանրահայտ ֆիլմում բարձրաձայնված ու թևավոր խոսք դարձած՝  «Ձեզ լուրջ պահեք, կարող է պատահի մեզ հետևում են» մտավախության պատճառով:

Սուսինա Խաչատրյան

Մելինե Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register