ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԷԿ ԿԱԴՐ» ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ. ԾՐԱԳԻՐ

1

Հունիսի 4-ին, ժամը 17.00-ին  Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ, հասցե` 1/3 Բուզանդի փողոց) տեղի է ունենալու «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը: Փառատոնի աբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: Մուտքն ազատ է:

Ծրագրում ներառված են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա ֆիլմեր: Յուրաքանչյուր օր ցուցադրվելու են «Մէկ կադր, մէկ րոպե» խորագրով, մինչև 1 րոպե տևողությամբ ֆիլմեր, որոնց հաջորդելու են քննարկումներ: Ծրագրում կան նաև «Կինո առանց սահմանի», «Կարճ ֆիլմեր», «Չտեսնված հայկական կինո» և այլ խորագրերի ներքո ֆիլմեր: Հունիսի 9-ին, 20.00-22.00-ին ցուցադրվելու են 1-ից 15 րոպե տևողությամբ ֆիլմեր, որոնք չեն ներառվել հիմնական ծրագրում: Հունիսի 10-ին տեղի է ունենալու մրցանակաբաշխությունը և փառատոնի փակումը:

«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2003թվականին: Կինոփառատոնի խորհրդանիշն է Գեղամա լեռներում գտնվող 5000 ամյա ժայռապատկերից վերարտադրված բրոնզաձույլ քանդակը: «ՄԷԿ ԿԱԴՐ»-ն աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը: Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով: 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register