Մեդիայի անկախության գլոբալ անկումը

cenzura-mass-media-presa (1) (1)

Աշխարհում մեդիայի անկախության մակարդակը նվազում է: Համաձայն Ֆրիդոմ հաուս (Անկախության տուն) թինք թանկի գնահատականների հիմա լրագրողների և անկախ մեդիաների «բերանը փակելու» գործընթացը ամենաակտիվն է վերջին 13 տարիների ընթացքում: Լրագրողների պաշտապանության կոմիտեի տվյալների համաձայն վերջին տարիներին ձերբակալված լրագրողների քանակը 1990-ական թվականներից հետո ամենաբարձրը հիմա է: Վատացումը գալիս է տարբեր քառորդներինց. Վլադիմիր Պուտինը այնպես մանրակրկիտ է արգելափակել ռուսական մամուլը, որ ըստ Ֆրիդոմ հաուսի տվյալների, Վենեսուելան ավելի բաց է, քան Ռուսաստանը:

Դանիել Օրտեգան, Նիկարագուայի արնաթաթախ նախագահը կամ Վիկտոր Օրբանը, Հունգարիայի սահմանափակ վարչապետը նույնպես գրաքննության մկանները կծկել են: Չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը հաճախակի է նշել, որ «մամուլը մարդկանց թշնամին է», ԱՄՆ դատարանները կանխել են նրան նման ոչ լիբերալ քայլ անելուց: Այնուամենայնիվ, նրա խոսքը այլ երկրների ինքնակալներին աջակցություն է տվել, որի հետևանքով, նրանք օրենք են հանել «կեղծ նորությունների» դեմ և կանխարգելել հակառակորդների հալածանեները:
Ֆրիդոմ հաուսի տվյալները առաջարկում են, որ անկախ մամուլը դառնում է Արևմուտքի համար սահմանափակված ճոխություն: Սկանդինավյան երկրները շարունակում են առաջնորդել աշխարհը, իսկ արևմտյան Եվրոպան մնում է բավականին անկախ, չնայած՝ որոշ տատանումների:

Մնացած այլ տեղերում կան մի քանի պայծառ տեղեր: Այն երկրներում, որտեղ դիկտատորական ռեժիմը տապալվել է, ինչպիսիք են Աֆղանստանը և Մյանմարը, մամուլը ստացել է որոշակի ազատություն, չնայած նրանք դեռ հարուստ երկրների ստանդարտից շատ հեռու են: Թունիսում մամուլի անկախության գնահատականը բարձրացավ մոտ 30 կետ, երբ Արաբական գարունից հետո Զին ել-Աբիդին Բեն Ալին՝ ցմահ նախագահը տապալվեց: Բայց Եգիպտոսում վիճակը կտրուկ վատացավ, երբ բանակը տապալեց նախագահ Մեհամեդ Մորսիի կառավարությունը, իսկ գեներալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին դարձավ նախագահ: Հարավային Ամերիկայում էլ են նվազեցումներ նկատվել: Էկվադորում և Վենեսուելայում մամուլի ազատություն այլևս չկա: Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլոմբիայի նման խոշոր երկրներում նույնպես իրավիճակը վատանում է:

Անկախ մամուլ հասկացությունը հիմնված է ոչ միայն լիբերալ սկզբունքների, այլև կոշտ տվյալների: Երկրների միջև խաչաձև ուսումնասիրությունները ցույց են տալիս ուժեղ և կայուն ասոցիացիաներ անսահմանափակ մեդիաների, կենսունակ դեմոկրատիայի և սահամանփակ կորուպցիայի միջև: Չինաստանը, որն ունի խիստ վերահսկվող մամուլ և, հավանաբար, աշխարհում ամենաբարդ գրաքննության սխեման, կարծում է, որ բարգավաճութան կարելի է հասնել առանց մամուլի անկախության: Սինգապուրը նույնպես համակարծիք է այս ավտորիտար մոտեցմանը, բայց մի քիչ ավելի պակաս ծայրահեղական մոտեցմամբ: Ամեն տեղ էլ քաղաքական գործիչները չեն սիրում քննադատության ենթարկվել: Նրանցից անհանգստացնող մեծամասնության համար Սինգապուրի կամ Պիկինի մոտեցումը, ըստ նախընտրության, կարող են ավելի գրավիչ լինել քան երևմտյան մոտեցումը: Նորմալ ժամանակներում Ամերիկան կդատապարտերլրագրողներին դատապարտելը կամ լռեցնելը: Բայց, ունենալով Թրամփի վերաբերյալ կանխատեսումները, գլոբալ անկախ-մամուլի հաղթողի ափոռը դատարկ է:
«Պարոն նախագա՛հ, բարի գալուստ անկախ մամուլի երկիր»: Նման գովազդային վահանակները ողջունում էին Թրամփին և Պուտինին հուլիսի սկզբին Հելսինկիում՝ հիշեցնելով նրանց, թե ինչպիսի երկիր են ժամանել: Ֆինական Հելսինգին Սանոմաթ թերթը օդանավակայանից ամբողջ ճանապարհը գրավել էր իր վերջին հոդվածի վերնագրով, որում երկու նախագահները հարձակվում էին մամուլի վրա: Դա ցուցադրություն էր, թո ինչքան համեմատական ազատություն կա հարուստ եվրոպական երկրներում: Բայց սա նաև զգուշացում էր, թե ինչքան վտանգված է մամուլի անկախությունը ամբողջ աշխարհում: Համաձայն Ֆրիդոմ հաուսի տվյալների, աշխարհի բնակչության միայն 13%-ն է բայելում անկախ մամլուը: Նույնիսկ Ֆինլանդիայում են նվազել մամուլի ազատության գնահատականները: Թուրքիան, Ռուսաստանը, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ ամենաշատը նպաստեցին մամուլի անկախության մակարդակի նվազմանը: Քաղաքական գործիչները դրան հասան հանրային թողարկումները վերահսկելով, թուլացնելով անկախ մամուլի հաստատությունները և հիմնելով իրենց սատարող լրատվամիջոցներ:
Տարածաշրջանում, որտեղ ապրում է 4,5 միլիարդ բնակչությունը, միայն երկու երկիր՝ Թայվանը և Ճապոնիան, են համարվում անկախ մամուլ ունեցող: Աֆղանստանը, Նիկարագուան և Ուկրաինան ավելի բարձր գնահատականներ ունեն քան այլ հարավարևելյան Ասիայի երկիր, որտեղ լրագրողները պարբերաբար հանդիպում են ծեծերի, ձերբակալությունների և գրաքննության:
Թուրքմենստանում և Հարավային Կորեայում կառավարություններ այնքան ծայրահեղ են լրագրության հանդեպ իրենց ատելության մեջ, որ նորությունները հեռարձակվում են միայն պետական ալիքների միջոցով: Հարավային Կորեայի ղեկավարությունը վերջերս է թույլատրել արտասահմանյան լրագրողներին լուսաբանել պաշտոնական միջոցառումները: Մինչդեռ Թուրքմենստանում ընդունել է իր առաջին հեռարձակման օրենքը, որով փույլատրում է սեփական հեռուստաալիքներ: Բայց առաջխաղացման նման զգացողությունը զուտ պատրանք է: Հարավային Կորեայի կառավարությունը միևնույնն է դրակոնի նման վերահսկում է և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս ինֆորմացիոն հոսքերը: Թուրքմենստանը թույլ է տալիս միայն այն ալիքների առկայությունը, որտեղ իրենց երկիրը դրական է ներկայացվում: Նման ավտորիտար կառավարությունների համար անկախ մամուլը հանրային թշնամի է:

Երևի թե չկա մի այնպիսի տարածաշրջան, որն ավելի թշնամաբար է մոտենում անկախ մամուլին, ինչպիսին է Միջին Արևելքը: Ֆրիդոմ հաուսի արված հետազոտությունների համաձայն 20 երկրից 16-ը դասակարգված են որպես ոչ ազատ: Երկու երկրներ՝ Իրանը և Սիրիան, աշխարհի ամենապաշտպանողական 10 երկրների մեջ են: Միապետական Ծոցի երկրներում, ինչպիսին են Սաուդիան Արաբիան, Բահրեինը, Քաթարը, գրողները, որոնք կառավարության հանդեպ քննադատողական մոտեցում են ցուցաբերում, հաճախ ձերբակալվում են, կամ էլ նրանց արգելում են գրել:
Արաբական գարունը քաղաքական անկախություն բերեց միայն մի բռաչափ երկրների: Թունիսը երևի թե միակ պայծառ կետն է: Հայտնի ապստամբությունը տապալեց երկրի նախագահին, իսկ դրանից հետո մամուլի միջավայրը զգալիորեն լավացավ, չնայած այն դեռևս արևմտյան երկրների մակարդակին չի հասել: Լիբիան և Եգիպտոսը մի փոքր վայելեցին ազատականացումը հեղափոխություններից հետո, սակայն Եգիպտոսում իրավիճակը խստացրեց ռազմական անցյալ ունեցող նախագահը, իսկ Լիբիայում՝ բռնությունը մրցող կողմերի միջև:
Լատինական Ամերիկայում մամուլի ազատությունը երկու երկրների մասին հեքիաթի է նման: Կոստա Ռիկան մարդու իրավունքների ամրոցի է նման, որ ամուսնացել է բռնության և կորուպցիայի հետ: Հակառակ կողմում Կուբան է, որտեղ մամուլի ոլորտը հիմնականում Կաստրոյի ընտանիքի ձեռքում է: Կեղտոտ տեղեկությունները և ազատազրկումները լրագրողների համար հիմնական սպառնալիքներից են, բայց ինտերնետի ավելի լավ հասանելիությունը անկախ մտավորականներին լսվելու ավելի մեծ հնարավորություն են տվել:
Մեկ այլ առանձին օղակ է Յամայկան, որը Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայից առաջ է մամուլի անկախության մակարդակով: Բայց այնտեղ էլ վախենում են, որ մամուլի ազատությունը կարող է ճնշվել՝ կապված տվյալների անվտանգության նոր ակտի հետ: Առաջարկված օրենքը ղեկավարներին մեծ ուժ կտա անհատների անձնական տվյալների պաշտպանության համար, օրինակ՝ քաղաքական, փիլիսոփայական, կրոնական հայացքների մասին տեղեկություն փնտրելու վերաբերյալ:

Թարգմանությւոնը`Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի աղբյուր`The Economist

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register