MEA CULPA 2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ 

meaculpa

Փետրվարի 8-ին, ժամը 19.00-ին՝ Համազգային  պետական թատրոնում կկայանա  «Քո կյանքի ժամերը»  ներկայացման բեմադրությունը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:

Փետրվարի 8-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում  կկայանա « Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման բեմադրությունը:  Տոմսերի արժեքը`1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին՝ «Գոյ» թատրոնում (հասցեն՝ Գ. Լուսավորիչ 6), կկայանա «Երբ դու չկաս» և «Լույսը կբացվի» ներկայացումների բեմադրությունը : Տոմսերի արժեքը` 2000 դրամ:

Փետրվարի 12-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում  կկայանա Մարկ Կամոլետտիի պիսեի հիման վրա ստեղծված՝ «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» սիրային երկմասանի կատակերգության բեմադրությունը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:

Փետրվարի 12-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Տասներկուերորդ գիշեր» երկմասանի կատակերգության բեմադրությունը: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին՝ «Գոյ» թատրոնում (հասցեն՝ Գ. Լուսավորիչ 6) «Mea culpa 2» ներկայացման պրեմիերայից  9 օր առաջ կազմակերպվելու է  ընթերցում- քննարկում: Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ:

Փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սուրեն Մելքոնյանի՝ «Շնչառություն կամ հետադարձ հայացք» վերնագրված քանդակների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register