ՄԱՐԶ – ԵՐԵՎԱՆ – ՏՐԱՆԶԻՏ

avtobus

Մարզից

Օրը սկսվում է լուսաբացին: Առավոտյան 6-ին բուրումնավետ ավտոբուսը, ողբերգական ձայնով, դանդաղ մթությունն է ճեղքում: Կեղտոտ բռնակից կառչելով բարձրանում եմ ավտոբուս ու կանգնում: Կանգնած կգնամ 90 րոպե, նստել չի կարելի. նստատեղերը ժառանգաբար են փոխանցվում: Ամեն առաջին կուրսեցի հարևան կամ բարեկամ մագիստրոսից է նվեր ստանում: Լույսը քիչ-քիչ բացվում է, քաղաքի ցուցանակները սկսում են երևալ: ,Լահմաջոե, ,Գեղեցկության սրահե, ,Հոթ-դոգե… ահա և մետրո Երիտասարդականը. ուսանողականը վերջապես կանգ է առնում: Վանիկը՝ բեղավոր վարորդը ամեն օրվա պես ժպտում է, վերցնելով ափիս մեջ սեղմած 350 դրամը: Ընդամենը մի 15 րոպե կքայլեմ ու համալսարանում եմ:

Արդեն ժամը երկուսն է մոտենում: Ստամոքսս մռնչում է իսկ հարակից թիթեղյա տնակի դիմաց հերթ է: Օրվա հազար դրամից մնացել է 650-ը: 350-ը պետք է ետ գնալու համար, մնաց 300 դրամ: Երեք հոթ-դոգ, թե՞ երկուսը և մեկ թան: Ավելի ճիշտ է երկուսը, իսկ մոտակա ցայտաղբյուրի ջուրը թանից բոլորովին էլ վատը չէ:

Ետադարձը ժամը վեցին: Մեկ ու կես ժամ դեպի մարզ՝ ոտքի վրա, կես ժամ դեպի տուն՝ ոտքով: Ութին ընթրիք, չենք մոռանում պատրաստել դասերը ու քնել, վաղը կրկին քաղաք ենք գնալու՝ համալսարան:

Քաղաքից

Սև սուրճի բույրը այնքան ուժեղ է, որ ննջասենյակ է հասնում: Արդեն ութն է: Կես ժամից դասի եմ, ոտքով հինգ րոպեի ճանապարհ է: Հիմա որ արթնանամ, կհասցնեմ: Հեռախոսս լիցքավորվել է. չմոռանամ:

Էլի դասից ուշացա: Հաջորդ անգամ զարթուցիչս ավելի վաղ կդնեմ:

Չեմ հասկանում՝ դասախոսները որքան են աշխատավարձ ստանում, որ կարողանում են ապրել: Երեկ մեր դասախոսներից մեկի մոտ վերջին սերնդի սմարթֆոն տեսա: Երևի իրավաբան դառնալու փոխարեն ձգտեմ դասախոս դառնալ:

Տեսնես բուֆետում ե՞րբ նորմալ Wi-Fi կունենանք, կես ժամ ընդմիջում է, մինչև ֆեյսբուքը բացում է, արդեն պիտի դասի գնանք:

Արդեն երկուսն է մոտենում: Երևի բուֆետի փոխարեն մի տեղ նստենք: Օրվա հազար դրամով կարելի է պիցցա ուտել: Չէ, ավելի լավ է քայլեմ տուն, հաց կուտեմ, ու նորից կգամ դասի… և ի՞նչ, թող մի քիչ ուշանամ: Օրը հազար դրամ որ խնայեմ, մի տարի հետո ես էլ վերջին սմարթֆոններից կունենամ:

Դասերն արդեն ավարտվում են. այսօր ու՞ր կարելի է գնալ: Երեկոյան լավ փարթի եմ ուզում, կարաոկե, կամ էլ կարելի է փաբ գնալ. գարեջուր, խեցգետին:

Արդեն կեսգիշեր է, տուն գնամ, վաղը դասի եմ…

Սպարտակ Գրիշյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register