ՄԱՐԿ ՓՐԻԹՉԱՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ Է

3

Երևան է ժամանել Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդը՝ շարունակելով ուսումնասիրել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների մեծացման հնարավորությունները: 2017թ. սեպտեմբերին իր նշանակումից ի վեր պարոն Փրիթչարդն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան:

Այցի ընթացքում պրն Փրիթչարդը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի, ինչպես նաև մի շարք գործարարների հետ:
ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարի առաջին երկու այցերը Հայաստան տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Այդ այցերի ընթացքում պարոն Փրիթչարդն ուսումնասիրել է Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները՝ հանդիպումներ ունենալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարների և միզարգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:

Պարոն Փրիթչարդը Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի հարցերով հանձնակատար է նշանակվել է վարչապետ Թերեզա Մեյի կողմից, 2017թ. սեպտեմբերի 12-ին: Նրա նշանակումը նշանավորել է տարածաշրջանում բրիտանական կառավարության կողմից երկկողմանի առևտրի և ներդրումների խթանման պատրաստակամությունը:

Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարները ՄԹ վարչապետի կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register