ՄԱՐԻԱ  ԿՈՒՐՍՈՎԱՆ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

1

Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունը: Միանձնյա չեմպիոն է դարձել Մարիա Կուրսովան: Նա ժամկետից շուտ` մեկ տուր առաջ է անհասանելի դարձել մրցակիցների համար: Կուրսովան հավաքականի փորձառու անդամ է և ընտրանու կազմում վերջին տարիներին մասնակցել է բոլոր խոշոր մրցաշարերին: Վերջին երկու տարիներին առաջնության հաղթողը Մարիա Գևորգյանն էր:

Այս տարի փոփոխվել է հավաքականի կազմը որոշելու գործընթացը, այժմ հավաքականում երաշխավորված տեղ ունեն միայն առաջատարներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Իսկ Մարիա Կուրսովան և Լիլիթ Գալոյանը (նույնպես հավաքականի երկարատև անդամ է) մյուսների հետ պայքարելու են հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Առաջնությունում Մարիա Կուրսովան անպարտելի էր: Նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր` 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Սիրանուշ Ղուկասյանից: 5-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսեցին Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը, իսկ պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով հիանալի մեկնարկ էր ունեցել առաջնության սկզբում, գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Նրանց հաջորդում են Մարիա Գևորգյանը(4.5 միավոր), Սուսաննա Գաբոյանը(4.5 միավոր), Նարե Առաքելյանը (4.5), Սոնա Ասատրյանը(3), Մարիամ Մկրտչյանը(3) և Աննա Խաչատրյանը(2):

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register