ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐ․ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՉՎԱԽԵՆԱ

11

 Մանկական վախերը ամենախորքային ապրումներից են և կարող են իրենց հետևանքներն ունենալ անգամ հասուն տարիքում: Դեպքերը, երբ մայրը թողնում է  երեխային մենակ քնել և չի մոտենում նրան անգամ այն ժամանակ, երբ երեխան կանչում է նրան, շատ տարածված են: Իհարկե, սա չի նշանակում, որ մայրը դաժան է, ավելի շուտ՝ նա ուզում է, որ երեխան սովորի ինքնուրույն քնել: Սա հաճախ կարող է հանգեցնել նևրոտիկ հետևանքերի, որոնք ի հայտ կգան երեխայի կյանքում արդեն հասուն տարիքում: Իհարկե, երեխան վախ թե ուշ կքնի, բայց վախի ու անհանգստության զգացումը կմնա:
Առողջ մեծացող երեխայի համար վախերն ու անհնագստություններն շրջակա աշխարհը ճանաչելու միջոցներ են: Եթե երխան ոչնչից չի վախենում, պետք է ստուգել՝ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է նրա հոգեբանական զարգացման հետ:


Ամեն տարիքում երեխայի վախերը տարբեր են լինում: 7 ամսականում երեխան վախենում, եթե մայրը երկար ժամանակ բացակայում է իր մոտից:
8 ամսականում երեխան սկսում է վախենալ անծանոթ մարդկանցից, հատկապես կանանացից, որոնք նման չեն իր մորը: 2 տարեկանում երեխան վախենում է մենակության զգացումից, անծանոթ բարձր ձայներից, բարձրությունից, ցավից, նաև՝ կենդանիներից, տրանսպորտից, մթությունից: Պատժվելու վախն առաջանում է 3 տարեկանում: Եթե հայրը մասնակցում է  դաստիարակությանը, երեխան հնարավորություն է ուեննում արտաայտելու իր ապրումները, և վախի զգացումն ավելի քիչ է դրսևորվում:

3-5 տարեկանում երեխան վախենում է  հեքիաթային կերպարներից (Ձմեռ պապ, Ձյունանուշ, թզուկներ, հրեշներ), անսպասելի ձայներից, ցավից, ջրից, մենակությունից, փակ տարածքներից:

6 տարեկանից դրսևորվում է վախ իր կամ ծնողների մահից: Սովորաբար սա անուղղակի է դրսևորվում՝ վախ հրդեհներից, հարձակումներից և այլն:

7-8 տարեկանում վախերը կապվում են հիմանակնում ուսումնական պրոցեսի հետ՝ վախ ցածր գնահատական ստանալուց, անհաջողակ լինելուց, դպրոցից ուշանալուց:

Դեռահասության տարիքը սովորաբար առանց վախերի է լինում, սակայն կարող  է ուղեկցվել նաև անհանագստությամբ:

Սրանք բոլորն անցողիկ և տարիքային վախեր են, որոնք հիմնականում անցնում են: Բայց դրանց մի մասը կարող են ամրատավորվել՝ որևէ ինցիդենտից հետո: Սրանց դեմ պետք է պայքարել մասնագետի օգնությամբ:

Հետազոտությունները ցույց  են տալիս, որ ամենից շատ վախեր ունենում են 2-9 տարեկան երեխաները, քանի որ նրանք շատ բան գիտեն, շատ բան են տեսնում ու հասկանում:

Ինչպես հասկանալ, որ երեխան վախենում է

Եթե ձեր երեխան.
-երազներ է տեսնում, որոնք ուղեկցվում են մղձավանջներով,

-վախենում է մթությունից,

-դժվարությամբ է քնում,

-ցածր ինքնագնահատական ունի:

Որպեսզի վախերը չարմատավորվեն, չի կարելի

-թույլ տալ, որ երեխան քնի նեղացած կամ վատ տրամադրությամբ: Քնից առաջ նա պետք է լինի ուրախ ու երջանիկ,

-թույլ տալ, որ ուտի քնելուց առաջ,

-փակել երեխային անծանոթ մութ տարածքում,

-վախեցնել երեխային բժշկով, Մեշոկ պապով, ոստիկանով և այլն,

-ծանրաբեռնել երեխայի երեևակայությունը: Ընտրեք խաղալիքներ՝ հարմար ձեր երեխայի տարիքին:

Ինչպե՞ս օգնել երեխային չվախենալ


-Պահպանեք սահմանաված օրակարգը: Երեխաները չեն սիրում փոփոխություններ, ուստի հետևեք երեխայի կողմից ընդունված արարողակարգին՝ հեքիաթ կարդացեք քնելուց առաջ, միացրեք լուսամփոփը, քնեցրեք խաղալիքներին:

– Չար կերպարներին դարձրեք բարի: Ինքներդ հորինեք հեքիաթներ՝ ինչպես կախարդը դարձավ բարի, սարդը կամ գայլն աղջկան օգնեցին դուրս գալ անտառից….

-Նախօրոք պատրաստեք երեխային մանկապարտեզ կա դպրոց գնալուն։

-Բարձրացրեք նրա ինքնագնահատականը,

-Հասկացեք վախերի պատճառները,

-Եթե երեխան վախենում է  փակ մութ տարածքներից, բացեք դուռը, վառեք լուսամփոփը, քնեցրեք նրան իր ամենասիրելի խաղալիքի հետ,նրա մոտ խաղալիք-հրրացան դրեք, որպեսզի նա կարողանա «պաշտպանվել»,

-Սովորեք վախերը հաղթահարել նկարելու, խաղերի, հորինված իրավիճակների միջոցով: Բժիշկ-բժիշկ խաղացեք, եթե երեխան վախենում է  հիվանդանոցից, հետախույզ-հետախույզ խաղցեք՝ եթե երեխան վախենում է մթությունից:

-Զարգացրեք երեխայի ինքնուրույնությունը: Երեխան պետք է զգա, որ նա շատ ան գիտի կամ հասկանում է:

-Մի՛ ամաչացրեք երեխային իր վախերի համար: Դրանց հաղթահարումը պահանջում է  աջակցություն և համբերություն: Մի պատժեք նրան վախերի համար և մի հանդիմանեք:

-Մի՛ վախեցրեք երեխային: Համբերատար եղեք և հիշեք, որ դուք կարող եք օգնել երեխային դադարել վախենալ:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register