«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում

heno

Դոնալդ Թրամփ. «ԱՄՆ -ն դուրս է գալիս «Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս՝ 2015-ին՝ 196 պետությունների կողմից ստորագրված «Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից»: Պարզաբանելով որոշումը, Թրամփը նշել է, որ եթե կատարվեին համաձայնագրի բոլոր դրույթները, ապա մինչև 2025թ. ԱՄՆ-ն կարող էր կորցնել 2,7 մլն աշխատատեղ: Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին Թրամփը խոսել էր դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Մերժելով կլիմայի փոփոխության վերաբերյալ տեսությունը՝ նա այն խարդախություն էր որակել: Թրամփի վստահեցմամբ, Միացյալ Նահանգների արդյունաբերությունը ոչնչացնելու նպատակով այդ տեսությունը մշակել է Չինաստանը:

«Ավրորայի» հերոսը

Նուբիական լեռներում կամավորական գործունեություն ծավալող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 28-ին արժանացավ «Ավրորա» մարդասիրական մրցանակին: Նա պատերազմի բովում հայտնված Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է։ Քաթինան իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և ընդունում է օրական ավելի քան 400 հիվանդի: Թոմ Քաթինան ստանալու է 100.000 դոլարի պարգև և 1.000.000 դոլար՝ իր ընտրած կազմակերպություններին նվիրաբերելու համար ։ Մրցանակը նրան է հանձնել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

Համասյանը հանդես է գալու Սիդնեյում

Աշխարհահռչակ հայ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն իր վերջին՝ «An Ancient Observer» ալբոմի համերգային շրջագայության շրջանակում հունիսի 4-ին ելույթ է ունենալու Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Տեղի լրատվամիջոցներն անդրադարձել են Համասյանի երաժշտական համարձակ փորձարկումներին, նրա բազմաժանր երաժշտությանը. հայկական ֆոլկ, 1970-ականների ռոքի և ջազի, ֆանկի տարրերով: Ալբոմի համերգային շրջագայությունը շարունակվելու է մինչև 2018 թվականի վերջը:

«Rock am Ring» ռոք փառատոնը շարունակվում է

Հունիսի 2-ին Գերմանիայի խոշորագույն «Rock am Ring» բացօթյա փառատոնը, որին մասնակցում էր ռոքի 87.000 սիրահար, ահաբեկչության սպառնալիքի պատճառով ընդհատվել էր: Ավելի ուշ կազմակերպիչները հայտնել են, որ ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ կասկածներն այդպես էլ չեն հաստատվել:Փառատոնի առաջատար մասնակիցների թվում են« Rammstein»-ն ու «System of a Down»-ը: Երկարատև Որոնումներից և տարածքի զննությունից հետո ոստիկանությունը թույլատրել է վերսկսել փառատոնը,որին մասնակցում է մոտ 85 խումբ և մենակատար:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը վավերագրական ֆիլմ է նկարահանում ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի մասին: Ակումբի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ֆիլմը եթեր է հեռարձակվելու մոտ ժամանակներում: Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» եզրափակչի ընթացքում Մխիթարյանը խփելով իր 6-րդ գնդակը՝ գոլերի քանակով այս մրցաշարում ակումբային ռեկորդ է սահմանել:

Կաննի կինոփառատոնի դափնեկիրները

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»: Ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին են:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Հոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դայանա Կրյուգերը:
Կինոփառատոնի երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք»-ին արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը: Ընդունված կարգի համաձայն՝ այդ մրցանակին արժանանում են «անսովոր և համարձակ» ֆիլմերը:
Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register