ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ՄԱԹԵՄԱԹԻԿՈՍ ԳԱՌՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

1

Այսօր 60 տարեկանում հանկարծամահ է եղել հայտնի գիտնական, մաթեմատիկոս Գառնիկ Ալբերտի Կարապետյանը։ Ռուս–հայկական համալսարանի մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչը կյանքից հեռացել է աշխատանքի ժամանակ ՌՀՀ–ում։

Կարապետյանն ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է։ Հանրային հեռուստաընկերության եթերում վարում էր դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքը։

Կարապետյանը միջազգային կարգի մասնագետ էր մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ է ստացել, այդ թվում` Անանիա Շիրակացու մեդալ։

Կարապետյանը բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է, հայտնի է ոչ միայն միջազգային կարգի գիտնականների շրջանում, այլ նաև լայն հանրությանը` դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքի շնորհիվ։

Կարապետյանը ծնվել է Գյումրիում, երկար տարիներ աշխատել է ԵՊՀ–ում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register