ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՍԵՐՆ Է

arm1

«Բոլոր երեխաները շատ հաճույքով են գալիս մեզ մոտ». Ստեփան Գրիգորյան

 Մեղրիի կենտրոնում՝ քաղաքապետարանի հարևանությամբ է գտնվում  Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի  մասնաճյուղը:  Մեղրիի և հարակից գյուղերի երեխաները արվեստի տարբեր ճյուղեր այստեղ  են ուսումնասիրում։ Սոցիալ-տնտեսական տարատեսակ խնդիրների  առկայության պարագայում  անգամ, ամեն ինչ արվում է, որ կենտրոնն անխափան աշխատի, որպեսզի երեխաները չօտարանան, չհեռանան  արվեստից։ Եվ ստացվում է։ Կենտրոնը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում, տարաբնույթ ծրագրերով  ու ցուցահանդեսներով հանդես  գալիս հարևան Իրանում։ «Ճամփորդ»-ի հետ զրույցում  առկա վիճակն է ներկայացնում տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

– Ինչո՞վ  է զբաղվում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղը:

– Երեխաներին ուսուցանում է նկարչություն, դիզայն, պար, հիմնականում ազգագրական և ժողովրդական պարեր, գորգագործություն, ասեղնագործություն, կազմակերպում է երաժշտական գործիքների՝ կլարնետի և դաշնամուրի դասընթացներ:

– Ովքե՞ր են Կենտրոնի սաները։

– Կենտրոն հաճախող 135 երեխաներն էլ Մեղրիից։ Ունենք նաև Շվանիձոր  և Լեհվազ գյուղերից հաճախող երեխաներ։ Բոլորն էլ մեծ հաճույքով են մասնակցում պարապմունքներին: Մենք աշխատում ենք, որպեսզի ամեն ինչը հայկական լինի:

– Պատկերասրահում կախված նկարները  ձեր սաների նկարնե՞րն են։

– Բոլորը:

– Իսկ հայտնի արվեստագետների նկարներ կա՞ն ցուցասրահում ։

– Այս պահին չկա: Ցուցահանդեսների ժամանակ լինում են, բայց հիմնականում մեզ մոտ մեր սաների աշխատանքներն են ցուցադրվում:

 – Գորգագործությունից խոսեցիք: Իրանական գորգագործություն նո՞ւյնպես ուսուցանում եք։

– Ոչ, հիմնականում մեզ մոտ հայկականն է: Անգամ երեխաների կողմից գորգերին հայտնվող անուններն են  հայկական նախշերով:

– Իրանի հետ մշակութային կապեր կա՞ն։

– Այո: Իրանում անցկացվող ցուցահանդեսներին, պարային միջոցառումնեին մասնակցում են նաև մեր սաները: Հիմա էլ հրավեր ունենք: Դեռևս հստակեցված չէ թե երբ, բայց պարի խմբով  մասնակցելու ենք Իրանում կայանալիք միջոցառմանը:

– Իսկ Իրանից  Մեղրի երեխաներ գալի՞ս են:

– Երեխաներ ոչ, բայց  օրեր առաջ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչներն էին եկել: Մեր կենտրոնում միջոցառումներ կազմակերպեցինք, որպեսզի իրենք տեսնեին այդ ամենը։

 – Իսկ սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանները  չե՞ն ազդում  կենտրոնի գործունեության վրա:

– Հիմնականում ոչ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևոն Իգիթյանին: Չնայած հեռավորությանը, նա ամեն ինչով մեզ աջակցում է: Նույնիսկ երկրորդ դաշնամուրի կարիք կար այստեղ, խոստացավ, որ մոտ ապագայում կլինի, և արդեն արդյունքը կա, մնացել են փոքրիկ տեխնիկական հարցեր և դաշնամուրը այստեղ կլինի:

– Արցախի հետ մշակությաին  ծրագրեր իրականացնո՞ւմ եք:

– Ցավոք սրտի ոչ: Ես ինքս երաժիշտ եմ, Արցախում համերգներ եմ ունեցել,բայց երեխաների մակարդակով միջոցառումներ չեն եղել:

Սարգիս Սուքիասյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register