ԿՅԱՆՔ՝ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՑ

ari

Նվիրվում է բոլոր այն մարդկանց՝ ում կյանքն ավերիչ երկրաշարժը հիմնիվեր փոխեց…

Ես նոր էի ծնվել,  ես երեխա էի: Իմ գիտեցածն էլ սահմանափակվում է լոկ ծնողներիս պատմածով: Այն ժամանակ ես 7 ամսական էի, մենք ապրում էինք Երևանում: Շենքը որում բնակվում էինք՝ ցնցվում էր: Պատուհանները փշրվում էին ճակատագրերին զուգահեռ: Ընտանիքս դուրս վազեց փողոց: Հաջորդ մի քանի օրերին հայրս գնաց Գյումրի` մարդկանց օգնելու: Այն, ինչ նա այնտեղ տեսավ, սարսափելի էր: Ես ընկեր ունեմ և նա ծնվել է, որովհետև իր ծնողները 3 երեխաների մահը սգացել էին փլատակների տակ: Ինչո՞ւ եմ ասում. որովհետև ես ճանաչում եմ այդ սև օրը իրենց երեխաներին կորցրած շատուշատ մարդկանց: Հետագայում են նրանք ևս մի երեխայի լույս աշխարհ բերել՝ պարզապես իրենց տոհմը շարունակելու համար: Այլ կերպ ասած՝ իմ ընկերը ծնվել է՝ բառացիորեն փլատակների միջից: Ավերածությունների միջից: Մենք իրականում երկրաշարժի մասին չէ,որ խոսում ենք, քանի որ ես երեխա էի: Մանուկ լինելն,ըստ էության, յուրօրինակ փրկօղակ է,քանի որ թույլ չի տալիս ահասարսուռ այդ օրերի մանրամասները հիշել: Երբ ծնողներս սկսում են լաց լինել, ես անզորությունից չգիտեմ ինչ անել:

Ես ուսանող էի: Ընկերներիս հետ գնացել էի մահացածների դիակները փլատակների տակից հանելու: Այն օրերին ես 18 տարեկան էի: Տեղ հասնելուն պես շատ մահացածների տեսա` էժանագին դագաղների մեջ, քարուքանդ եղած ճանապարհների եզրին, խարխուլ շինությունների կողքին: Մահվան «փաթեթավորումն» էժան էր, բայց այն տարիներ անց անգամ չէժանացրեց կորուստներով պայմանավորված մեծագույն ցավը: Ամռանը, երբ իմ հայրը հանկարծամահ եղավ, ես նորից գնացի աղետի գոտում գտնվող Խնկոյան գյուղ և դարձա տնակներ և ամբարներ կառուցող ուսանողական բրիգադի անդամ: Տեսնելով այդ էժանագին դագաղները և «նկուղներում» պահվող երեխաներին, իմ մեջ կարեկցանք և դառնաղի անզորություն էր առաջանում, որ չէի կամենա էլի վերապրել:
Ես միշտ կհիշեմ սա` որպես իմ մանկության հիմնական իրադարձություն: Տեսնելով իմ ծնողների ապրած ցավն ու կարեկցանքը, ես սկսեցի հասկանալ, թե որքան երջանիկ ենք մենք միայն նրա համար, որ ծնվել ենք: Մենք չենք սիրում խոսել սև օրվա մասին: Մենք լռում ենք ցավի մասին՝ մեզ ստելով, թե այն մինչև այսօր երբեմն-երբեմն գիշերային ժամերին է մեզ միայն այցելում: Ես օրհնված ու բախտավոր եմ,որ ապրում եմ:

Այն դժնդակ օրը ես մանկապարտեզում էի: Ուղղակի պատահաբար՝ մենք այդ օրը տեղափոխվում էինք մի շենքից մյուսը: Ապահով տարածքից դիտելով, մենք տեսանք, թե ինչպես շենքը, որտեղից մենք հենց նոր դուրս եկանք, գետնին հավասարվեց: Որքան բախտավոր եմ ես…Այդ օրը իմ ողջ ընտանիքը զոհվել էր: Երկրաշարժն ի չիք դարձնելով երազանքներս՝ հիմնիվեր փոխեց իմ կյանքը… Որպես արտասահմանցի (ով այդ օրերին հազիվ էր կարողանում բառ արտաբերել) մնում եմ այն համոզմանը, որ իրավունք չունեմ մեկնաբանել Հայաստանին պատուհասած այդ ողբերգությունը: Այն ամենը, ինչ կարող եմ անել, փորձելն է հասկանալ, թե ինչ են զգում աղետյալները:

Վերևում շարադրած 4 պատմությունները՝ իմ 4 ընկերների պատմություններն են: Ես այն զգացողությունն ունեմ, որ նրանք հավերժացնում են Հայաստանի պատմությունը:

Փլատակների տակից կյանք է դուրս գալիս, առատ ու լի կյանք: Ամեն ինչ կվերականգնվի, և նույնիսկ ավելին: Հավատում եմ, սա է այն ուղին ու նպատակը, որից կառչած պիտի առաջ գնանք: Ես բազմիցս եղել եմ Գյումրիում, այն հատուկ տեղ ունի իմ սրտում: Գյումրու բնակիչները յուրօրինակ են: Նրանց ողբերգական անցյալն իր մեջ որոշակի վեհություն ունի, բայց ցավը նրանց չի կոտրել, նրանց ձեռքերն էլի ստեղծում են, կառուցում, վերափոխում: Անգամ ուտելիքը Գյումրիում այլ՝ հրաշալի համ ունի: Գյումրին մեծ սիրտ ունի: Տեղացի հյուրընկալ մարդիկ, ովքեր նույնիսկ լավաշ չէին կարող գնել, ինձ համար «Քյալլա», խորոված պատրաստեցին և ինձ նվիրեցին այն ամենահրաշալի երեկոներից մեկը,որ ունեցել եմ Հայաստանում: Ծրագիրը, որը սփյուռքն իրականացնում է այս օրերին Գյումրիում հիշեցնում է այն մասին, թե ինչպես հարևան երկրների ժողովուրդները կանգնեցին մեր կողքին՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով Գյումրիում ապրող մարդկանց: Գործադրված հսկայական ջանքերն աննախադեպ էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ սովետական պատմության մեջ: Ես հույս ունեմ, որ ինչպես 1980-ականների այդ օրերին, այնպես էլ հիմա Գյումրին բաց կլինի հրաշալի ներդրումային ծրագերի համար, որոնք նախատեսված է իրականացնել մոտ ապագայում: Ես մեծ հավատ եմ տածում Գյումրիի նկատմամբ՝ որպես քաղաք, որպես մեծ ներուժ ունեցող վայր: Համոզված եմ, որ Գյումրին առաջ նայող, հայացքը ցավերից ու փլատակներից բարձր պահող քաղաք է՝ ևս մի սիրտ Հայաստանի համար: Ես միայն վախենում եմ, որ այնտեղ ապրող բնակչությունը հույսը չկորցնի, չփլվի ու շարունակի ատամները սեղմած պայքարել: Վրաստանի և Իրանի խաչմերուկում Գյումրին կարող է կենտրոնական քաղաք դառնալ, և հաստատ կդառնա: Աշխարհին նման չեմպիոններ նվիրող քաղաքը տարածաշրջանում նույնպես չեմպիոն է լինելու: Հուսով եմ, որ Գյումրու բնակիչները չեն կորցնի իրենց հույսը: Քաղաքապետն ու բնակիչները, ինչպես մինչև հիմա, այնպես էլ հետո, չեն թողնի որ անցյալի ցավի փոշին կուրացնի իրենց: Փլատակների տակ կյանք կա: Եվ այս բառերն օրհնանքի պես են հնչում. Գյումրիում կյանքը շարունակվում է, ծաղկում, որովհետև Գյումրին ապրելու, ստեղծելու և երջանիկ լինելու քաղաք է:

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register