GNA.AM. ԿՅԱՆՔԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ՆՈՐ ԿԱՅՔ

6

Արդեն մի քանի ամիս է գործարկվել է gna.am կայքը: Gna հապավումը բացվում է Global Needs Agency՝ գլոբալ պահանջների գործակալություն: Այն հաճախորդներին է ներկայացնում առողջության հետ կապված ամենաբազմազան ծառայությունների մասին օգտակար տեղեկատվություն: Ֆիթնես ակումբներ, մարզասրահներ, բուժհաստատություններ, հանգստավայրեր՝ իրենց ծառայություններով, գներով, աշխատանքային ժամերով, դիետոլոգների, նեղ մասնագիտացման տեր բժիշկների մասին տեղեկություններ՝ այս ամենն ու դեռ ավելին առաջարկում է gna.am կայքը՝ բոլորովին անվճար:

Մտահղացումը Էմիլ Սվաջյանինն է: Հաճախորդների հետ աշխատանքի երկարամյա փորձն օգնել է նրան հասկանալ, թե հատկապես ինչ խնդիրների են բախվում մարդիկ  ֆիթնես ակումբ ընտրելիս, ինչպես են որոշում կայացնում՝ որ մարզասրահ այցելել, զբաղվել որեւէ մարզաձեւով թե ոչ, դիմել բժշկի թե ոչ… Բացահայտած խնդիրներին Էմիլն ու ՏՏ ոլորտի ընկերները տվել են նորարարական լուծում:

-Մեր նպատակը մեկն է՝ օգնել հաճախորդներին հնարավորինս հեշտ ու արագ գտնել իրենց բյուջեին, նպատակին, ժամանակին, տեղին համապատասխան սպասարկման կետ՝ կլինի դա մարզասրահ, թե ֆիթնես ակումբ, նեղ մասնագիտության տեր բժիշկ, հոգեբան, թե դիետոլոգ… Մեր կայք այցելող յուրաքանչյուր ոք կարող եք կապվել մեր փորձագետի հետ, ով էլ կօգնի արագ կողմնորոշվել,- ասում է Էմիլը:

Gna.am-ի այցելուներին խորհրդատվությունը կմատուցվի անվճար: Կայքի հիմնադիրներն այժմ աշխատում են փորձագետների թիմը համալրելու վրա: Կյանքը հեշտացնող կայքի ֆեյսբուքյան էջին կարող եք հետևել այս հղմամբ:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register