ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐ  ՇԱԽՄԱՏԻՑ

2

Մենք հաճախ ենք լսում, որ կյանքում հանդիպող ամենատարբեր իրավիճակների հաղթահարման առումով՝ շախմատն  առավել քան օգտակար է ։ Եթե սա ճիշտ է նրանց համար, ովքեր խաղում են շախմատ, ապա նրանք, ովքեր դեռ չեն խաղում, չեն կարող հասկանալ, հասու լինել շախմատի դրական կողմերին։ Միևնույն ժամանակ, շախմատի օգուտներն այնքան շատ են, որ անգամ փորձառու շախմատիստները բոլորը թվարկել չեն կարող։ Շախմատիստ և հոգեվերլուծաբան Շրիրանգ Ջոշին՝ շախմատի օգուտների ուսումնասիրմանը երկար ժամանակ է հատկացրել։ Հենց  նրա բացահայտումներն էլ ներկայացնում ենք ստորև։

«Շախմատը մարդուն ավելի իմաստուն և լայնախոհ է դարձնում»

Շատ մարդիկ մնում են այն համոզմանը, որ շախմատ խաղալը ժամանակի կորուստ է։ Միայն շախմատի էնտուզիաստները կարող են հասկանալ այն հաճույքը, որ հնարավոր է ստանալ շախմատից։ Գտնել լավագույն քայլը, խաղալ մրցակցային ոգով՝ փորձելով հաղթել, ուշքի գալ սխալ արված քայլից և հաղթել խաղը: Ինչ-որ մեկի համար սա կարող է ուղղակի պայքար թվալ, մինչդեռ շախմատի էնտուզիաստի համար դա իրական հաճույք է։ Ուրիշները կարող են դա մազոխզիմ համարել։ Շախմատում օգտագործվող սկզբունքները կարող են կիրառվել նաև կյանքում։ Ինչպե՞ս կարող են դրանք ազդել մեր կյանքի որակի ու առաջընթացի վրա։

 

Խաղի երեք  փուլերը

«Վատ սկզբից հետո լավ միջնախաղի հույս կա։ Վատ միջնախաղից հետո լավ վերջնախաղի հույս կա»:

                                                                                                   Էդմար Մեդնիս

Շախմատը բաղկացած է երեք փուլից՝ բացում, միջնախաղ և վերջնախաղ։ Կյանքը նույնպես  բաժանվում է 3 փուլի՝ ուսանողական կյանք, աշխատանք և կենսաթոշակային տարիք։ Լավ բացված խաղը՝ լավ միջնախաղի հիմքն է, իսկ լավ միջնախաղը կարող է հանգեցնել ցանկալի վերջնախաղի։ Ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում՝ յուրաքանչյուր փուլն էլ կարևոր է: Մենք պետք է լավագույնն անենք տվյալ փուլում և չհուսահատվենք, երբ ինչ-որ բան չնախատեսվածի պես է գնում։ Մենք կարող ենք հաջորդ փուլն ավելի լավը դարձնել։

Խաղալ այն, ինչ տախտակն է թելադրում

Խաղը կարող է լինել տակտիկական կամ ստրատեգիկ։ Մենք պետք է պատրաստ լինենք խաղալ այնպես, ինչպես խաղը կթելադրի։ Մեր ընտրությունն ու տրամադրությունը չպետք է ազդեն մեր խաղի վրա։ Ինչպես օրինակ, կյանքում՝ մեր պլանավորածը և իրականում կատարվածը կարող են իրարից էապես տարբերվել։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայմանը և  և չբողոքենք դրանից։

Արքայի անվտանգություն

Բոլոր փուլերում ամենակարևորը՝  արքայի անվտանգությունն է։ Նույն ձևով մենք պետք է հոգ տանենք  նաև մեր առողջության մասին։ Առողջությանը վնասող ցանկացած քայլ՝ սպառնալիք է արքայի անվտանգությանը։ Առողջությունը պետք է մեզ համար ամենակարևորը լինի կյանքի ցանկացած փուլում։

Գտնել լավագույն քայլը

«Մեկ վատ քայլը զրոյացնում է քառասուն լավը»:

                                                                                  Իսրայել Ալբերտ Հորովից

Ամեն քայլն էլ շախմատում կարևոր է: Շախմատ խաղացողը ցանկացած իրավիճակում մշտապես փորձում է գտնել լավագույն քայլը: Իսկ դա գտնվում է,երբ  դիտարկվում եե բոլոր հնարավոր քայլերն ու դրանց հետևանքները: Այդպես է նաև կյանքում, մենք միշտ ջանքեր ենք գործադրում գտնելու քայլերի լավագույն տարբերակը՝ տվյալ իրավիճակում:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի

(շարունակությունը` հաջորդ համարում)

Աղբյուրը՝ chessbase.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register