ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ՝  ԻԲՐԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ari

Ես ու­սումնասիրել եմ է­լի­տար կրթա­կան հաս­տա­տութ­յան հա­մա­րում ու­նե­ցող ՙԷ­թոն քո­լե­ջի՚ ուսանելի փորձը: Կրթա­կան հաս­տա­տութ­յուն, որն Անգ­լիա­յին տվել է 19 վար­չա­պետ, իսկ իր բո­լոր սա­նե­րին` հա­մա­պար­փակ գի­տե­լիք, պետ­քա­կան հմտութ­յուն­ներ ու հնա­րա­վո­րութ­յուն­ներ: Ար­տա­սահ­մա­նում է­լի­տար հաս­տա­տութ­յուն­ներ դի­մող­նե­րը չեն ա­ռաջ­նորդ­վում միայն տվյալ քո­լե­ջի կամ հա­մալ­սա­րա­նի ան­վան հնչե­ղութ­յամբ: Նման կրթօ­ջախ­նե­րը մեզ սո­վո­րեց­նում են, որ հա­րուստ լի­նե­լը բա­վա­րար չէ` հարգ­ված լի­նե­լու հա­մար, և որ կրթօ­ջա­խի բրենդն այլևս ձեզ ու­րիշ­նե­րից բարձր չի դա­սում: Հի­մա շատ են ծնող­նե­րը, ո­րոնք, չլի­նե­լով ոչ այն­քան հա­րուստ, ե­րե­խա­նե­րին ու­ղար­կում են է­լի­տար քո­լեջ­ներ ու դպրոց­ներ` շատ լավ ի­մա­նա­լով, որ վար­ձե­րը բա­վա­կա­նին կլո­րիկ գու­մար են կազ­մում: Նման վար­վե­լա­կեր­պի գլխա­վոր պատ­ճա­ռը` տվյալ հաս­տա­տութ­յուն­նե­րի մի­ջազ­գա­յին վարկն է, ե­րաշ­խա­վոր­ված հե­ռան­կա­րը` շնոր­հիվ բարձր ո­րա­կա­վոր­ման ու աշ­խա­տան­քա­յին շու­կա­յում պա­հան­ջարկ վա­յե­լող մաս­նա­գի­տա­ցում­նե­րի:
Լի­նե­լով նման քո­լե­ջի սան, դու կա­րո­ղա­նում ես օգտ­վել բա­զում կրթա­թո­շակ­նե­րից, մաս­նակ­ցել մի­ջազ­գա­յին փոր­ձի փո­խա­նակ­ման բազ­մա­պի­սի ծրագ­րե­րի: Դա­սե­րից բա­ցի դու նաև կյանք ես սո­վո­րում, հաս­կա­նում, թե ին­չու ես օ­րե­րով սեր­տել դա­սերդ: Ու նաև մաշ­կիդ վրա զգում դրա բա­րե­րար ազ­դե­ցութ­յու­նը: Ո­րակ­յալ կրթութ­յու­նը, ո­րո­շա­կի գի­տե­լի­քից բա­ցի, մար­դուն նաև նոր մտա­հո­րի­զոն ու աշ­խար­հըն­կա­լում է տա­լիս, սո­վո­րեց­նում` սո­վո­րել ամ­բողջ կյան­քում, ու եր­բեք չննջել դափ­նի­նե­րի վրա: Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում գի­տե­լիքն ա­մե­նից շատ նո­րաց­վող ապ­րանքն է: Եվ ով սրա գի­տակ­ցումն ու­նի, նա եր­բեք չի կորց­նում մրցու­նա­կութ­յու­նը:
Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը փոքր-ինչ այլ է: Այս­տեղ է­լի­տար կրթութ­յուն ստա­նա­լու հա­մար` միայն խե­լա­ցիութ­յու­նը բա­վա­րար չէ, շատ քիչ են կրթա­թո­շա­կա­յին ծրագ­րե­րը, կրթութ­յան մե­կե­նաս­նե­րը: Այդ իսկ պատ­ճա­ռով էլ, նման հաս­տա­տութ­յուն­նե­րում հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­պես բա­րե­կե­ցիկ մարդ­կանց զա­վակ­ներն են սո­վո­րում: Ի­րա­կա­նում,սա­կայն, կրթութ­յան ո­լոր­տը պետք է ո­րո­շա­կի ճկու­նութ­յուն դրս­ևո­րի, քա­նի որ ճկուն կրթութ­յու­նը նաև ճկուն մտա­ծե­լա­կերպ է ձ­ևա­վո­րում:
Ար­ժա­նի­նե­րին անվ­ճար սո­վո­րե­լու և նրանց ՙթան­կար­ժեք՚ խե­լա­ցիութ­յու­նը ճիշտ կողմ ուղ­ղոր­դե­լու հնա­րա­վո­րութ­յան ըն­ձեռ­ման դեպ­քում, Հա­յաս­տա­նում հրա­շա­լի արդ­յունք­ներ կգրանց­վեն: Սրա­նից զատ պետք է ա­նել այն, ինչ ա­նում է Դի­լի­ջա­նի հայտ­նի դպրո­ցը: Կրթօ­ջա­խի պա­տե­րի ներ­սում հար­կա­վոր է ին­տեր­նա­ցիո­նալ մի­ջա­վայր ստեղ­ծել: Շատ կարևոր է վաղ տա­րի­քից պատ­կե­րաց­նել ու հաս­կա­նալ` ինչ­պես են ապ­րում օ­տա­րազ­գի մար­դիկ, ինչ մշա­կու­թա­յին ու բա­րո­յա­կան ար­ժեք­ներ ու­նեն: Սա թույլ կտա բո­լո­րին` լի­նել լայ­նա­խոհ ու ամ­րապն­դել ե­րե­խա­յի հո­գե­բա­նութ­յու­նը: Ին­չու չէ, նպաս­տել նաև օ­տար լե­զու­նե­րի տի­րա­պետ­մա­նը: Ի վեր­ջո, տար­բեր խա­վի ե­րե­խա­նե­րը պետք է ի­րար հետ շփվեն ու կրթա­կան գոր­ծըն­թացն անց­նեն ի­րա­կան կյան­քից ոչ թե կտրված, այլ հենց ի­րա­կա­նութ­յան բո­լոր նրբե­րանգ­ներն ըն­կա­լե­լով ու ապ­րե­լով:
Հա­յաս­տա­նից տա­րե­կան մի քա­նի տասն­յակ ե­րի­տա­սարդ ար­տեր­կիր է գնում սո­վո­րե­լու, նրանց վե­րա­դար­ձը պետք է խրա­խու­սել, ու աշ­խա­տան­քի շու­կա­յում օգ­տա­գոր­ծել նրանց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ի­հար­կե, զու­գա­հե­ռա­բար երկ­րի ներ­սում ևս ­զար­գաց­նե­լով ո­րակ­յալ կրթութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը:
Այս ա­մե­նը հի­շե­լով, չմո­ռա­նանք նաև, որ լա­վա­գույն է­լի­տար կրթութ­յան սեր­մե­րը ինք­նակր­թութ­յան մեջ են: Պետք է փոր­ձենք հնա­րա­վո­րինս ընդ­լայ­նել կրթութ­յան ո­լոր­տում կա­տար­վե­լիք ներդ­րում­նե­րը` սե­փա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րից ու ջան­քե­րից, և ի­հար­կե աշ­խա­տա­սի­րութ­յու­նից սկսած:
Շու­տով կսկսվի կրթա­կան տա­րին` նոր գի­տե­լիք­ներ ամ­բա­րե­լու, ու գի­տե­լի­քի ճա­նա­պար­հով վստահ քայ­լե­լու, սե­փա­կան մրցու­նա­կութ­յունն ամ­րապն­դե­լու հրա­շա­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը…
Սի­րով` ձեր Ա­րիա­նա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register