ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ՝ ԱՐՏԵՐԿՐՈւՄ ՍՈՎՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

usanox

«Ճամփորդ»-ը ներկայացնում է մեթոդական օգնություն՝ արտերկրում ուսումնական ծրագրերով հետաքրքրվողներին:

 Մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ Ֆրանսիայում

Փարիզից 25 րոպե հեռավորության վրա  գտնվող «The School of Bridges» բիզնես դպրոցն առաջարկում է ուսման վարձն ամբողջապես ծածկող կրթաթոշակներ՝ բիզնեսի ինովացիոն կառավարման մագիստրոսական ծրագրի համար («Master of Business Administration»):Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 10-ն է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝

«Մահվանը՝ ժպիտով»

«MUMEDI» հիմնադրամի կողմից ներկայացող «Մեքսիկայի դիզայնի թանգարանն» ընդունում է հայտեր՝ «Մահվանը՝ ժպիտով» պաստառների 2017-2018 թթ. միջազգային մրցույթի համար: Թեման մահն է, մահվան ձեր անձնական ընկալումը, մահվան էության արտահայտումը ձեր ստեղծագործություններում: Հարկ է ներկայացնել, թե ինչպես ենք վախենում մահից, ըմբոստանում կամ հաշտվում դրա հետ կամ հաղթում նրա հանդեպ ունեցած վախը: Աշխատանքները կարող են ներկայացվել ազատ ոճի մեջ: Լավագույն 3 աշխատանքները պարգևատրվելու են «Apple» ընկերության սահմանած մրցանակներով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝

Ասպիրանտուրա Անգլիայում

Մեծ Բրիտանիայի Բորնմուտ քաղաքի համալսարանն առաջարկում է կրթաթոշակներ՝ ասպիրանուրայի եռամյա ծրագրին դիմած, բարձր առաջադիմություն ցուցաբերած դիմորդների համար:Տարեկան 14,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կրթաթոշակը ծածկում է ուսման վարձը, ինչպես նաև կենսապահովման ծախսերը:Հայտերի ընդունման վերջնաժամկետը  հոկտեմբերի 18-ն է:Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝

Ասպիրանտուրա Դանիայում

«The Lundbeck» հիմնադրամն առաջարկում է կրթաթոշակներ՝ Դանիայում ասպիրանտուրա ընդունվող ուսանողների համար: Հիմնադրամի նպատակը՝ դանիական կենսաբժշկական և առողջապահական գիտությունների որակի բարձրացմանը և ձեռքբերումների համաշխարհայնացմանը նպաստելն է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 2-ն է:Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register