ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՊԵԿԻՆՈւՄ ՍՈՎՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

peking_university

«Ճամփորդը» ներկայացնում է մեթոդական օգնություն՝  ուսումնական ծրագրերով հետաքրքրվողներին:

Ճամփորդական էսսեի մրցույթ

Stampways Travel»-ը հետաքրքիր մրցույթի առաջարկ է անում: Լրացրեք հայտը և «Ինչպես կբացահայտեի աշխարհը ճամփորդելով» թեմայով էսսե գրեք անգլերենով: Հաղթողը կստանա մեկամսյա ճամփորդական փաթեթ՝ իր իսկ նախընտրած ուղղությամբ: Հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի մարտի 29-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում:

Կրթաթոշակային ծրագիր Պեկինում

«Schwarzman Scholars» կազմակերպությունն իր կրթաթոշակային ծրագրով նպատակ ունի պատրաստել գալիք սերնդի բիզնեսմենների, քաղաքական և քաղաքացիական հասարակության առաջնորդների, որոնք կծառայեն որպես կամուրջ՝ Չինաստանի և աշխարհի միջև: Ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցող ուսանողները: Կրթաթոշակային ծրագիրը փոխհատուցում է ուսման վարձը, երկկողմանի ճանապարհածախսը, ճամփորդական ծախսերը Չինաստանում, անհրաժեշտ գրքերի և գրենական պարագաների ծախսերը, Լենովո հեռախոսի և նոթբուքի ծախսը, կյանքի ապահովագրության ծախսը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում այստեղ:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register