«ՍԿՈԼԼ» ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՕՔՍՖՈՐԴՈւՄ ՍՈՎՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

11

«Ճամփորդը» ներկայացնում է մեթոդական օգնություն՝  ուսումնական ծրագրերով հետաքրքրվողներին:

 «Սկոլլ» մագիստրոսական կրթաթոշակ

«Սկոլլ» կրթաթոշակը՝ Օքսֆորդի համալսարան ընդունվող արտասահմանցի ուսանողներին մրցակցային հիմունքներով շնորհվող կրթաթոշակ է: Ուսման վարձն ամբողջությամբ ծածկելուց  զատ, այն նաև տարեկան 8,000 ֆունտ ստեռլինգ հավելյալ գումար է տրամադրում կենսապահովման ծախսերը հոգալու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 29-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում:

«Գրան Պրի» լուսանկարչական մրցույթ

Լեհական «Վիզուալ» կրթական հիմնադրամն ընդունում է «Գրան Պրի» լուսանկարչական մրցույթի 2017 թվականի հայտերը: Մրցույթի մասնակցության համար չկան թեմատիկ, տարիքային և աշխարհագրական սահմանափակումներ: Առաջին տեղի համար սահմանված մրցանակի չափը՝ 10,000 լեհական զլոտի (մոտ 2,500 եվրո) է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի  26-ն է: Մանրամասներին  ծանոթանալու համար ցանկացողները կարող են այցելելհիմնադրամի  պաշտոնական կայք:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register