«ԿՈՄԻՏԱՍ» ՓԱՌԱՏՈՆԸ ԿՀՅՈւՐԸՆԿԱԼԻ «ՓԱՐԻԶԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻՆ

2

Հուլիսի 17-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում համատեղ ելույթ կունենան Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Ֆրանսիայի լավագույն մանկական երգչախումբը, որը 1995 թվականից պաշտոնապես կրում է Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբ անունը, հիմնադիր և դիրիժոր  Գաել Դարշեն:

Համերգը տեղի կունենա «Կոմիտաս փառատոն»-ի շրջանակներում: Երևանյան համերգի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում կմասնակցի «Կոմիտաս փառատոն»-ին, որն անց է կացվում հուլիսի 13-20-ը (2018թ.):

Լուսանկարն և տեսանյութն` արխիվից

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register