«ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»

  •  «ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»
  •  «ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»
  •  «ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»
  •  «ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»
  •  «ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»

  Օրերս «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ գրող Լիլի Արաբաջյանի հեղինակած «Կիրակնօրյա աղավնիների քաղաքը» ռուսալեզու պատմվածնքների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսին հեղինակը ներկայացրեց ժողովածուն, որն իր առաջին հրատարակված ստեղծագործությունն է: Գիրքը գրվել և տպագրվել է 2017 թվականին:

«Կիրակնօրյա աղավնիների քաղաքը» խորհրդանշական անվանումը կրող ժողովածուն հեղինակի մանկական հիշողություններն ու իրականության սեփական ընկալումները ընթերցողին ներկայացնելու, ինչպես նաև մանկության քաղաքը արժեքավորելու և գնահատելու փորձ է: Գրքի խորհրդանշական քաղաքի նախատիպը Գյումրին է՝ Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը (Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական), իսկ պատկերված հերոսները և կերպարները նույնպես ունեն իրենց նախատիպերը իրական կյանքում:

Հեղինակն ինքնակենսագրական տարրերի ու գեղարվեստական հորինվածքի միջոցով փոխանցել է մարդկային հարաբերությունների առանձնահատկությունները, ճակատագրերի փոխակերպություններն ու քաղաքային կենցաղի կոլորիտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո քաղաքի և քաղաքացիների կյանքում տեղի ունեցած փոփոխություններին:  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register