«ԿԻՆ/ՅԱՆ» ՀԱՂՈՐԴՈւՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈւՍԱԲԱՆՄԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

7

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն վեցերորդ տարին: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

5

Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

6

Այս տարվա նոյեմբերի 1-ին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը:

Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները դիտարկվել և գնահատվել են լրագրողներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով:

Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: Այնուհետև մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:

4

Ըստ Ժյուրիի անդամների գնահատականների՝ Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգում այս տարի առաջին տեղի մրցանակակիր չկար: Երկրորդ տեղի զբաղեցրեց Ամալյա Պապյանը, SPUTNIK Հայաստան ռադիոկայանից, «Մանկական աշխատանքի շահագործում և սեռական թրաֆիքինգ. փաստեր և վիճակագրություն» նյութի համար: Նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

2

Երրորդ տեղը զբաղեցրեց Գոհար Հայրապետյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից «ԿինՅան. Հայաստանցի կանանց թրաֆիքինգը» հաղորդման համար: Նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

8

Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգում ևս առաջին տեղի մրցանակակիր չկար:  Երկրորդ տեղի մրցանակակիր դարձավ  Աստղիկ Գևորգյանը Ampop.am-ից, «Թրաֆիքինգը Հայաստանում. աճում է թրաֆիքինգից տուժած տղամարդկանց և երեխաների թիվը» հոդվածի համար:  Նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

1

Երրորդ տեղի մրցանակակիր դարձավ Ռուզան Մինասյան, «Առավոտ» օրաթերթից՝  «Ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ. Տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ»: Նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

3

Մրցանակաբաշխությանը ներկա էին Խորհրդի և դրան կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register