«ԵՐԲ ԼԱՐՈՒՄ ԵՔ ԿԱՄՔԸ, ՊԵՏՔ Է ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ»

photo main

1963-ին Մարիա ԳյոպերտՄայերը դարձավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մինչ այժմ` 55 տարվա ընթացքում որևէ կնոջ չի հաջողվել ֆիզիկայի ոլորտում արժանանալ պատվավոր մրցանակին:

Այնուհանդերձ, այդ ժամանակահատվածում մրցանակին շատ մոտ է եղել Սաու Լան Վուն: Վուն Վիսկոնսինի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, ինչպես նաև աշխատում է Ժնևում գործող «Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում»(CERN) որպես փորձարկող: Վուի անունը ներառված է բարձր հոսանքների ֆիզիկայի 1000-ից ավելի աշխատանքներում: Ընդհանրապես այս ոլորտում վերջին 50 տարում Վուն առնչվել է մի շարք կարևոր հայտնագործություններիի:  Նա նաև հասել է երիտասարդ տարիքում դրված նպատակին` նվազագույնը երեք խոշորագույն բացահայտումներ անել ֆիզիկայի ոլորտում:

photo1

Վուն մաս է կազմել այն երկու խմբերից մեկին, որոնք հետևել են չորրորդ կարգի քվարկներին` այսպես կոչված` «հմայված քվարկների»(c-քվարկ): 1974 թվականին արված բացահայտումը գիտական աշխարհում հայտնի է որպես Նոյեմբերյան հեղափոխություն, ինչի արդյունքում Տարրական մասնիկների ֆիզիկայում ստեղծվել է ստանդարտ մոդելը:

Վուն ծնվել է Հոնկոնգում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մանկությունն անցել է ծայրահեղ աղքատության պայմաններում: Մայրը որևէ կրթություն չի ունեցել, սակայն հորդորել է Վուին անպայման կրթություն ստանալ և լինել անկախ տղամարդկանցից:

Ավարտելով դպրոցը Հոնկոնգում, Վուն միանգամից դիմել է ԱՄՆ-ի 50 համալսարաններ: Վուն ստացել է Վասարյան քոլեջի կրթաթոշակը և մեկենլ ԱՄՆ գրպանում ունենալով ընդամենը 40 դոլար:

Թեև սկզբնապես Վուն որոշել էր դառնալ արվեստագետ, Մարի Կյուրիի կենսագրականը կարդալուց հետո ոգեշնչվել է և մտադրվել ուսումնասիրել ֆիզիկա: Մի քանի տարի շարունակ նա գիտափորձերի է մասնակցել Բրուկհեյվենյան ազգային լաբորատորիայում, ինչպես նաև սովորել է Հարվարդի համալսարանի ասպիրանտուրայում: Իր խմբում նա եղել է միակ կինը, ինչի պատճառով զրկված է եղել մտնելու տղամարդկանց հանրակացարաններ, որտեղ երբեմն ֆիզիկայի հետազոտական աշխատանքներ էին կազմակերպվում: Հետագայում նա մշտապես պայքարել է, որ գիտական աշխարհում հավասար հնարավորություններ ստեղծվեն բոլորի համար:

«Quanta Magazine» ամսագիրը հանդիպել է հանրահայտ գիտնականի հետ: Որոշ կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցը:

Աշխատում եք խոշորագույն գիտափորձերի վրա, տասնյակ ուսանողների համար խորհրդատու եք, անընդհատ ճամփորդում եք Մեդիսոնից` Ժնև, և հակառակ ուղղությամբ: Ինչպիսի՞ն է Ձեր սովորական օրը:

– Բավական հոգնեցուցիչ: Սկզբունքորեն ես ամբողջ դրույքով աշխատում եմ CERN-ում, սակայն հաճախ եմ մեկնում Մեդիսոն:

Ինչպե՞ս եք ամեն ինչ հասցնում:

-Կարծում եմ` շատ կարևոր է, որ մինչ այժմ ես անձնվեր աշխատող եմ եղել: Իմ ամուսինը` Թայ Ցզուն Վուն, նույնպես ֆիզիկայի պրոֆեսոր է, աշխատում է Հարվարդի համալսարանում: Այժմ նա ավելի խիտ գրաֆիկով է աշխատում, քան ես: Այնուհանդերձ, ես հորդորում եմ, որ աշխատաժամերը չկրճատի, քանի որ հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է, որ տարեց մարդիկ շատ աշխատեն: Հենց այս պատճառով էլ ես քրտնաջան աշխատում եմ:

Դուք մասնակցել եք բազմաթիվ հայտնագործությունների: Ո՞րը կառանձնացնեիք:

– Գլյուոնի հայտնագործումը ֆատաստիկ ժամանակաշրջան էր: Այնքան ուրախ էի, քանի որ այդ ընթացքում տակավին երիտասարդ էի, հետազոտական թիմի ամենակրտսեր մասնակիցն էի:

photo 2

Ֆոտոնի հայտնագործումից հետո գլյուոնի հայտնագործումը անկյունաքարային կարելի է համարել: Մի քանի տարի անց հայտնագործեցին նաև W և Z բոզոնները, որոնց բացահայտողները ստացան Նոբելյան մրցանակներ: Ինչո՞ւ մրցանակ չշնորհվիեց գյուլոնի բացահայտման համար:

-Դե, դուք պետք է Նոբելյան մրցանակի շնորհման կոմիտեից հարցնեք(ծիծաղում է, – խմբ.): Ես կարող եմ ասել, թե ինչ եմ մտածում: Գիտափորձին ինձնից բացի կային ևս երեք ֆիզիկոս, բոլորն էլ ավելի տարեց: Նրանք շատ լավ էին ինձ վերաբերվում: Սակայն հենց ես միանգամից սկսեցի գյուլոնի փնտրտուքը` անելով հաշվարկներ Նույնիսկ չխորհրդակցեցի տեսաբանների հետ: Ես ամուսնացել եմ տեսաբանի հետ, սակայն երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ են ինձ ասում տեսաբանները:

Այժմ ավելի՞ հեշտ է կանանց ներգրավել ֆիզիկայի գիտական աշխարհում, քան նախկինում, երբ դուք երիտասարդ էիք:

-Այո, երիտասարդ կանանց համար այժմ ավելի հեշտ է: Այժմ ֆինասավորող գործակալությունները խրախուսում են երիտասարդ կանանց մասնակցությունը գիտափորձերին: Երբ ես էի նոր-նոր սկսում, շատ ծանր շրջան էր:

Կպատմեք Հոնկոնգից հեռանալու շրջանի մասին:

– ԱՄՆ-ի դեսապանատանը եղած տեղեկագրքում կար 50 համալսարանի անուն: Դիմեցի բոլոր համալսարաններին` նշելով, որ ինձ հարկավոր է ամբողջական կրթաթոշակ, ապրելու սենյակ և սնունդ, քանի որ բոլորովին գումար չունեին: Պատասխան ստացա 4 համալսարանից, որոնցից երեքը մերժեցին ինձ: Վասարը միակն է, որ ընդունեց: Հետագայում պարզեցի, որ այն լավագույնն էր իմ ցանկում: Երբ լարում եք կամքը, պետք է ինչ-որ մի լավ բան տեղի ունենա:

Ինչպես կարող է հանրությունը ոգեշնչել կանանց` ֆիզիկայի ոլորտում ներգրավելու համար:

-Ես միայն իմ ոլորտի` բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկայի համար կարող եմ ասել: Կարծում եմ, որ այս ոլորտը շատ ծանր է կանանց համար: Հնարավոր է, որ ընտանիք ունեցողի համար խնդիր լինի: Ես և ամուսինս 10 տարի միասին չէինք ապրում, միայն ամռան ընթացքում: Ես թողել էի երեխաներին:

photo 3

Դուք ունեք խորհուրդներ երիտասարդ ֆիզիկոսների համար:

– Փորձարարական ֆիզիկայում ներգրաված երիտասարդների մի մասն այսօր շատ պահպանողական է: Այլ կերպ ասած` նրանք վախենում են անել մի բան, որը ծրագրում չկա: Վախենում են ռիսկի դիմել և անհաջողության բախվել: Չեմ մեղադրում, իրենց մշակույթն է: Իմ խորհուրդն է` պատկերացրեք, թե որոնք են այժմ ամենակարևոր գիտափորձերը և եղեք համառ: Լավ գիտափորձերը միշտ շատ ժամանակ են պահանջում:

Բայց չէ որ ոչ բոլորը կարող են ունենալ այդ ժամանակը:

-Իհարկե: Երիտասարդները ոչ բոլոր դեպքում են նորարարությամբ զբաղվելու ազատություն ունենում, միայն այն դեպքերում, երբ նրանք ունակ են կարճ ժամանակում արդյունավետ լինել: Ոչ միշտ են կարողանում համբերատար լինել և պարզապես ուսումնասիրել:

Հիշեք` միակ բանը, որ կարող եք անել, քրտնաջան աշխատելն է: Իմ ուսանողներին նաև ասում եմ. «Շփվեք, մի փակվեք ձեր մեջ: Փորձեք լավ մտքեր ձևակերպել ինքնուրույն, սակայն կարողացեք աշխատել թիմային միջավայրում: Փորձեք նորարարություն ներմուծել: Ոչինչ հեշտ չի տրվելու, սակայն արդյունքի հասնելու դեպքում ձեր ծախսած էներգիան լիովին արդարացվելու է»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register