«ԽՈՍՏՈւՄԸ» ԴՐԱՄԱՆ ՏՈՐՈՆՏՈՅՈւՄ

5

Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ըստ մասնագետների՝ «Խոստումը» դրաման  կարող է ներկայացվել ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկարի»:

Ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին ծագած  սիրո պատմության մասին, տեղի կունենա սեպտեմբերի սկզբին՝ Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի ժամանակ:

6

Ֆիլմի ռեժիսորն է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը նկարահանած օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարիստն է Ռոբին Սուայքորդը:

Ֆիլմի սյուժեն կառուցվում է սիրո եռանկյունու շուրջ: Գործողությունները  տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերերում են այնպիսի աստղեր, ինչպիսիսք են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նաև նկարահանվել են ան Ռենոն, Ջեյմս Կրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը կինոէկրաններին կլինի 2016 թվականի դեկտեմբերից:

 

Աղբյուրը՝ The Wrap

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register