«ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ»

0

Հունիսի 13-ին, ժամը 19:00-ին՝ «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը» համերգային ծրագրով հանդես կգա «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը: Մուտքն ազատ է։

Հունիսի 13-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Air&Gun Project» ֆոլկ-ռոք խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հունիսի 14-ին, ժամը 19։00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կբեմադրվի Սարոյանի «Փրկության կղզի» լիրիկական կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ։

Հունիսի 14-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «D’Light» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հունիսի 15-ին, ժամը 20։00-ին՝ «Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն»-ում կկայանա «Խոսիր ինձ հետ» ներկայացման պրեմիերան։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ։

Հունիսի 16-ին, ժամը 16:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  մենահամերգով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Ֆելիքս Հարությունյանը: Մուտքն ազատ է։

Հունիսի 16-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա «Another Story Band»-ի հոբելյանական համերգը։ Մուտքն ազատ է։

Հունիսի 17-ին, ժամը 19։00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի մենահամերգը։ Տոմսերի արժեքը՝ 2000-10 000 դրամ։

Հունիսի 18-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Փոխենք աշխարհը`գունազարդելով այն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես: Մուտքն ազատ է։

Հունիսի 19-ին, ժամը 19։00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա դաշնամուրային երաժշտության երեկո Ջերոմ Ռոուզի հետ։ Տոմսերի արժեքը՝ 1000-5000 դրամ։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register