ԿԵՆՍԱԿԵՆՏՐՈՆ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈւՄ

1

 Արցախի սրտում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում երկու տեղացու և երկու ֆրանսահայի համատեղ ուժերով ստեղծվել է «Արմատներ.The Roots» անվանումն ունեցող հավաքատեղին: Առաջին հայացքից այն ժամանցի վայր է, երկրորդ հայացքից` սիրուն և ինքնատիպ ձևավորված արվեստային սրճարան, իսկ համահիմնադիրներից մեկի հետ զրուցելուց և նկուղային հարկն ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ այն իսկական բաց հարթակ է տեղի արվեստագետների, երիտասարդների, ստեղծագործ մարդկանց համար: Հանրագումարային ստացվում է կենսակենտրոն: Ամիսների կյանք ունեցող հավաքատեղին հենց այսպես է բնութագրում «The Roots»-ի համահիմնադիրներից Յանա Ավանեսյանը:

«Արմատներում» հաճելի, թեթև ջազային երաժշտություն է հնչում, այստեղ ծխի քուլաներ ու ալկոհոլի ծանր ներկայություն չկա: Տարածքի բույրը «հսկում» են տարբեր անկյուններում կախված թարմ խոտաբույսերը: Կենտրոնի անգլերեն անվանումը` «The Roots»-ը, հայերենով արտասանվում է «Զրուց», իսկ որոշ այցելուներ, ընդլայնելով լեզվաբանական սահմաններն, ասում են` «Զրույց»:

2

Կենսակենտրոնի աշխատանքները դեռևս անցած տարվա նոյեմբերից են սկսել, իսկ բացումը տեղի է ունեցել 5 ամիս առաջ` հունիսի 30-ին: Հիմնադիրները, սակայն, ծանոթացել են ավելի վաղ, ֆրանսահայ իրավաբան Ժերար Գերգերյանի ֆրանսերենով հեղինակած «Nagorny Karabakh – Entre sռcession et autodռtermination» («Լեռնային Ղարաբաղ. անջատման և ինքնորոշման միջև» – թարգմ.) գրքի շուրջ աշխատելիս: Յանա Ավանեսյանը և Ժերար Գերգերյանը համագործակցել են քաղաքագետ Արտակ Բեգլարյանի հետ:

11

«Երևանում ուսումս ավարտելուց հետո աշխատում էի փաստաբանական ընկերությունում: Արտակ Բեգլարյանի առաջարկով վերադարձա Արցախ և սկսեցի Ժերար Գերգերյանի հետ աշխատել գրքի շուրջ` որպես միջազգային իրավունքի մասնագետ: Հետագայում պարզվեց, որ Ժերարը և որդին ցանկանում են այստեղ որևէ գործ սկսել` օգուտ տալ աշխատեղի մասով, մենթալիտետի փոփոխությամբ: Ինչպես որդին` Գրեգն է խոստովանում, այդ կերպ նաև մտադիր են ամուր կապ ստեղծել Հայաստանի, Արցախի և իր երեխաների միջև: Բոլորս մեր գաղափարներն ունեինք: Ի վերջո որոշեցինք ամրագրել իրարից անկախ, սակայն իրարից անբաժան երեք ուղղությունները` ձեռագործը, միջոցառումները և երիտասարդների համար հասանելի սրճարանը»,- խոստովանում է Յանա Ավանեսյանը:

Յանան վստահ է, որ Արցախում բազմաթիվ շնորհաշատ կարպետագործ վարպետներ կան, սակայն ցուցադրելու, վաճառելու քիչ տարբերակներ ունեն: «Արմատներում» ցուցադրվում են թե՛ «Ղարաբաղ կարպետ» գործարանի, թե՛ անհատների գործած կարպետները: Տեղում կարելի է գտնել նաև արցախցիների ձեռքի տարատեսակ աշխատանքներ: Նպատակը` արցախյան արտադրության խթանումն է:

4

«Նպատակն այն է, որ «Արմատները» դառնա բաց հարթակ՝ տեղի ստեղծագործ մարդկանց համար: Օրինակ` երբ մեկը դաշնամուր նվագել գիտի, կարող է մի օր էլ ելույթ ունենալ մեզ մոտ: Մյուս կողմից շատ ուրախալի է նաև երբ մարդիկ պարզապես գալիս են իրենց «լեփթոփներով» (դյուրակիր համակարգիչ) աշխատելու այստեղ, քանի որ այդ մշակույթը նույնպես մեզ մոտ քիչ է զարգացած: Ամեն շաբաթ ունենք ֆիլմի դիտում ներքևի հարկում: Մինչև 14 տարեկանների համար անիմացիոն ֆիլմեր ենք ցուցադրում, իսկ մեծահասակների համար ցուցադրում ենք ինտելեկտուալ ֆիլմեր, որոնց էլ հաջորդում է քննարկումը: Շաբաթվա ընթացքում երկու այլ միջոցառում էլ ենք կազմակերպում: Մեկը երաժշտական, մյուսը հանդիպում, նկարների ցուցադրություն:

5

«Քաղաքացիական հասարակության դերն Արցախում»,- այսպիսին էր այս անգամվա հանդիպման թեման», – պատմում է Յանան՝ ձեռքի հետ փայտ գցելով բուխարու մեջ: Արցախում կարծրատիպերն ավելի ամուր են, և «Արմատներում» աշխատելու պատրաստ տղա մատուցող մինչ այժմ չեն կարողանում գտնել, հետևաբար կրակ վառելու և հետևելու կարևոր աշխատանքը մնում է կանանց «ուսերին»: «Արմատների» ներքին դիզայնի վրա աշխատել են Գրեգ Գերգերյանը և Անի Սահակյանը: Ներսում ամեն ինչ ներդաշնակ է, չնայած Յանան պնդում է, որ անընդհատ կատարելագործելու տեղ ունեն: Յանան առաջարկում է ամենատարբեր ոլորտների մասնագետներին, արվեստագետներին Արցախ այցելելու, համագործակցելու ցանկության դեպքում այցելել «Արմատներ»:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register