ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՀՐԴԵՀՎՈՂ ԱՆՏԱՌՈւՄ

3

Այս տարվա օգոստոսի 10-ից սկսած Հայաստանի տարբեր մարզերում հրդեհներ է բռնկվել անտառներում: Հազարավոր հեկտարների անտառներ է այրվել: Սակայն բուսական աշխարհից բացի մեծ վնասներ է հասցվել կենդանական աշխարհին: Փաստացի նրանց տունն այրվել է: Մոխրացել են այն տարածքները, որտեղ պետք է իր կենսագործունեությունն ապահովի վայրի բնությունը:

Բյուրականի անտառների հրդեհաշիջման աշխատանքները լուսաբանելուց առաջ զանգահարեցինք ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի տեղեկանանք, թե հրդեհի ժամանակ նախարարության աշխատակիցները հետևում են վայրի կենդանիների պահպանությանը: Մեզ պատասխանեցին, որ չկան այդպիսի աշխատակիցներ: Իսկ հարցին, թե արդյո՞ք կենդանիները վնաս չեն կրում հրդեհների ժամանակ, պատասխանեցին, որ կենդանիները իրենք են զգում վտանգը և հեռանում հրդեհավտանգ գոտիներից:

Ասել է թե` Հայաստանում կենդանիները հույսը չեն դնում մարդկանց վրա և իրենք են տեսնում իրենց գլխի ճարը: Սակայն ակնհայտ է, որ վնասվել են շարժման անհամեմատ սահմանափակ հնարավորություն ունեցող կենդանատեսակները:

Դիտարկենք այլ երկների փորձը: Օրինակ` Ավստրալիայում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են վայրի բնությամբ պահպանությամբ: Նրանցից ամենահայտնին «WIRES»(www.wires.org.au) ընկերությունն է, որը կարևոր դեր է խաղացել 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված խոշորամասշտաբ անտառային հրդեհի ժամանակ: Նրանք խորհուրդներ են տալիս կամավորներին, որոնք մեկնում են կրակի սահման` վայրի բնությանը փրկելու համար: «WIRES»(www.wires.org.au)-ի անասնաբույժները հերթապահում են թեժ կետերում և օգնում առաջին հերթին վնասված, շարժման դժվարություն ունեցող կենդանիներին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register