ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ

2

Երևանում ուսումնասիրվում են առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային պաշտպանության համակարգերը:

Ռուսական  Կեմերովո քաղաքի առևտրային խոշոր կենտրոններից մեկին մարտի 25-ին պատուհասած ողբերգությունից հետո, աշխարհի տարբեր երկրներում ապրող քաղաքացիներին սկսեց մտահոգել, թե  որքանով են  անվտանգ  հանրային տարածքները՝առևտրի կենտրոնները, կինոսրահները, հյուրանոցները, ժամանցային  մյուս վայրերը, խաղահրապարակները, դպրոց-մանկապարտեզները և այլն:

Մտահոգությունն առավելապես վերաբերում է այն վայրերին, որտեղ  ավելի շատ են լինում երեխաները: Այս անհանգստությունն անհիմն չէ, քանի որ մարդկային մեծ կուտակումներ ունեցող  վայրերում, եթե անվտանգության կանոնները պահպանված չեն, ցանկացած միջադեպի  դեպքում  կտրուկ  մեծանում  է տուժողների թիվը: Իսկ թե ինչու են հատկապես երեխաները համարվում խոցելի խավ՝ պարզից  էլ  պարզ է․փոքր են  ու  չեն կարող  ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կեմերովոյի  հրդեհից  հետո  Հայաստանի Արտակարգ  իրավիճակների նախարարության  մասնագետները, ընթացիկ ստուգումներից  բացի, հակահրդեհային  համակարգերի առկայությունը  ստուգելու  նպատակով ուսումնասիրություն  են  սկսել առևտրային  խոշոր կենտրոններում: Պարզվում է, որ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 50-ից ավելի օբյեկտներում: Ավելին,  ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ   դեռևս  այս  տարվա  սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:

Ստուգումների պատասխաններն արդեն պարզ են։ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչությանբաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշել է, որ ստուգումներ են անցկացվել  «Yerevan Mall», «Dalma Garden Mall», «Rio Mall», «Տաշիր» առևտրի Կենտրոնները, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա» սուպերմարկետը։  «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կետերում նույնպես ստուգումներ են ընթացել․

«Ընդհանուր առմամբ մենք ստուգել ենք ութ նման օբյեկտ։ Դրանցում հակահրդեհային անվտանգության համակարգի հետ կապված վիճակը տարբեր է։ Ինչ-որ տեղ հուսադրող է, մեկ այլ տեղ` ոչ այդքան, իսկ որոշ վայրերում ամեն ինչ բավական վատ է», -նշել է  նա։ Հայրապետյանի վստահեցմամբ` համեմատաբար լավ վիճակում են «Rio Mall»-ը, «Dalma»-ն, իսկ վատ վիճակում` Տաշիրը և Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ն։ Նրա խոսքով` «Տաշիրում» արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այնտեղ ուղղակի բացակայել են հակահրդեհային անվտանգության համակարգերը` հակահրդեհային ազդանշանային համակարգը, հրդեհաշիջման, հակածխային պաշտպանությունը, կրակը հանգցնող սարքերի քանակը չէր համապատասխանում սահմանված չափորոշիչներին, չկան հատուկ ելքեր։

2015թ.-ի հուլիսին Հայաստանի ձեռնարկություններում ստուգումները սահմանափակվել են վարչապետի որոշմամբ։ Հակահդեհային և այլ ստուգումներ կարող են անցկացվել միայն վարչապետի գրավոր կարգադրությամբ (բացառություն է արվել միայն հարկային և մաքսային ստուգումների համար, ինչպես նաև մանկապերտեզներում և դպրոցներում ստուգումների)։ Բայց այս տարի ստուգումները կընդլայվեն։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register