ԿԱՐԻԵՐԱՆ ՎՏԱՆԳՈՂ 8 ԱՐՏԱՀԱՅՏՈւԹՅՈւՆՆԵՐ

businessplan

Գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք որքան էլ ճշմարիտ լինեն ու արտահայտեն իսկությունը, չարժե  դրանք օգտագործել աշխատավայրում ։ Դուք որքան էլ տաղանդավոր ու շնորհալի լինեք, այդ արտահայտություններն  արտաբերելիս՝ մարդկանց  կհարկադրեք փոխել իրենց պատկերացումները ձեր մասին և ընդմիշտ ձեզ «տեղավորել» վատ մարդկանց ցանկում։ Ամենավատն այն է, որ արտասանված խոսքը «հետ առնելն» այլևս հնարավոր չէ։ Ուստի անհրաժեշտ է դրանք  արտաբերելուց առաջ մի լավ մտածել։ Կարիերային խոչընդոտող այս արտահայտություններից  քանի՞սն եք հասցրել լսել ձեր գրասենյակում։

1. «Դա արդար չէ»

Բոլորն են քաջատեղյակ, որ կյանքն անարդար է։ Ասել, որ կյանքն արդար չէ, կնշանակի, որ Դուք արդարության ակնկալիք,այնուամենայնիվ, ունեք։ Սա դիտարկվում է իբրև՝ ոչ հասունության և պարզամտության ակնառու վկայություն։ Որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք, Դուք պետք է համադրեք փաստերն ու ավելի կառուցողական մոտեցում դրսևորեք։ Օրինակ, Դուք կարող եք ասել՝ «Ես նկատեցի, որ Աննային եք վստահել այն ծրագիրը, որն ակնկալում էի ես անել։ Կասե՞ք՝,թե  ինչն է ձեզ այդ որոշմանը հանգեցրել։ Ես կուզեի իմանալ, թե ինչն իմ մեջ չի համապատասխանել այդ պահանջներին, որպեսզի դրանք  հետագայում շտկեի»։

2. «Մենք միշտ այսպես ենք արել»

Տեխնիկայի  բուռն զարգացման  ժամանակաշրջանում մեղմ ասած ճիշտ չէ արտաբերել՝ «Մենք միշտ այսպես ենք արել» արտահայտությունը։ Անզգույշ ասված արտահայտության պատճառով  Դուք ոչ միայն ծույլի տպավորություն կթողնեք, այլև տնօրենի մոտ  տարակուսանք կառաջացնեք, թե ինչու մինչև հիմա չեք փորձել բարելավել իրավիճակը։ Եթե Դուք  ամեն ինչ անում եք այնպես, ինչպես նախկինում է արվել, ուրեմն բարելավման տեղ հաստատ կա։

3. «Խնդիր չկա»

Երբ ինչ-որ մեկը Ձեզ ինչ-որ բան է հանձնարարում կամ շնորհակալություն է հայտնում ինչ-որ բան անելու համար ու Դուք՝ դրան ի պատասխան ասում եք «Խնդիր չկա», նշանակում է՝ Դուք ակնկալում էիք, որ խնդիր պետք է լիներ։ Փոխարենը կարող եք ասել «Շատ ուրախ եմ դա նկատելու և գնահատելու համար» և նման արտահայտություններ։ Տարբերությունը լեզվական առումով քիչ է, սակայն շատ մեծ է մարդկանց վրա ունեցած ազդեցությունը։

4. «Կարծում եմ», «Միգուցե հիմար հարց եմ տալիս», « Ինձ մոտ անկապ միտք է առաջացել »…

Այս արտահայտությունները էապես նվազեցնում են Ձեր նկատմամբ եղած վստահությունը։ Անգամ եթե Դուք վեհ գաղափարներով եք  դրանք օգտագործում, միևնույն է, դրանք խոսում են Ձեր ինքնավստահության պակասի մասին, ինչը ստիպում է մարդկանց ավելի ու ավելի քիչ հավատալ  և վստահել Ձեզ։ Եթե  Դուք չգիտեք որևէ բան, կարող եք պարզապես ասել՝ « Ես հիմա այդ մասին տեղեկություն չունեմ, ճշտելուց հետո ձեզ կպատասխանեմ ավելի ուշ»։

5. «Ես կփորձեմ»

Այս արտահայտությունը նույնքան վատն է ու ճնշող, որքան «Կարծում եմ»-ը։ Վստահեք  Ձեր ունակություններին։ Եթե Ձեզ խնդրել են ինչ-որ բան անել, կա՛մ արեք դա, կա՛մ  էլ առաջարկեք այլ տարբերակ, բայց մի ասեք «Ես կփորձեմ»։

6. «Նա ալարկոտ է, ոչ կոմպետենտ»

Կարիք չկա կոլեգաների մասին նման արտահայտություններ անել ։ Եթե Դուք ասում եք ճշմարտությունը, ապա դա ակնհայտ է և բոլորը գիտեն այդ մասին։ Եթե Դուք սխալ եք ասում, ապա ոչ կոմպետենտ  երևացող միակ մարդը այդ պահին, դա դուք եք։ Ցանկացած միջավայրում էլ կգտնվեն կոպիտ, ոչ կոմպետենտ մարդիկ և հնարավորությունը, որ բոլորը կիմանան այդ մասին, չափազանց մեծ է։ Եթե Դուք  բավականաչափ ուժեղ չեք, որպեսզի ստիպեք նրան բարելավել իր հատկությունները, կամ էլ ի զորու չեք ազատել նրան աշխատանքից, ապա նրա ոչ կոմպետենտության մասին լուրերի տարածումը Ձեզ ոչ մի լավ բանի չի բերի։

7. «Դա իմ մեղքը չէ»

Մեղքի Ձեր բաժինը չընդունելը ամենևին էլ լավ միտք չէ։ Եթե Դուք որոշակի դերակատարություն եք ունեցել այն ժամանակ, երբ ամեն ինչ վատ է գնացել կամ փչացել է, ապա ավելի լավ է ընդունեք այդ փաստը։ Կամ էլ՝ ներկայացրեք օբյեկտիվ բացատրություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։ Հղում կատարեք փաստերին և թույլ տվեք ձեր տնօրենը կամ կոլեգաները որոշեն ում մեղադրել։

8. «Ես չեմ կարող դա անել»

Մարդիկ չեն սիրում լսել այդ արտահայտությունը։ Սա նշանակում է, որ դուք չեք ուզում անել ինչ-որ բան։ Եթե Դուք իսկապես չեք կարող անել ինչ-որ բան, քանի որ չունեք համապատասխան հմտություններ, ապա առաջարկեք այլընտրանք։ Օրինակ, փոխանակ ասելու «Չեմ կարող մնալ մինչև ուշ գիշեր», ասեք՝ «Կարող եմ գալ վաղ առավոտյան և անել գործը։ Այդպես հարմա՞ր է»։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register