ԿԱԻՍԱՆ ԻՆՏՐԻԳ Է ՀՐԱՀՐԵԼ ՊԱԼՄԱ ԴԵ ՄԱԼՅՈՐԿԱՅՈւՄ

4

Իսպանական Պալմա դե Մալյորկայում ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի վերջին՝ 4-րդ փուլն է։ Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի  4-րդ տուրում առավելության հասնելով  Անիշ Գիրիի նկատմամբ՝ Լևոն Արոնյանը վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ նա մինչ այդ հաղթել էր Էռնեստո  Ինարկիևին և ոչ ոքի խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։ Արոնյանին հետևում են Վաշիե-Լագրավը, Սվիդլերը, Դինգը, Հարիկրիշնան և Նակամուրան, որոնք  2․5 միավորով կիսում են 2-6-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

3

Մրցաշարը շարունակվելու է մինչև նոյեմբերի 25-ը: Նոյեմբերի 21-ին մասնակիցները հանգստանում էին։ Հավելենք նաև, որ ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մինչ այժմ մասնակցության ուղեգիր  են նվաճել Լևոն Արոնյանը, Դին Լիրենը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register