ՋՈՒԹԱԿՈՎ  ՄԱՐՏԻԿԸ

jutak

«Մարդն առանց մշակույթի ապրել չի կարող, լինի խաղաղ կյանքում, թե պատերազմում: Առանց հոգևոր դարմանի ավելի թույլ ես դառնում»:

Ստեփանակերտում «Ճամփորդի » թիմը հանդիպեց  երաժիշտ, արցախյան ազատամարտի վետերան Բորիս Բաբայանին: Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ավտոմատն ու սիրելի ջութակն են եղել ներկա պահին 68-ը բոլորած արվեստագետի մշտական ուղեկիցը: Մարտակերտի ազատագրման գրոհից առաջ հայկական զորամիավորումները ռադիոկապով լսել են նրա ջութակի երաժշտությունը: Դժվար տարիներին  Բորիս Բաբայանը  ճակատամարտում զոհված իր ընկերներին երաժշտությամբ  է ճանապարհել դեպի հավերժություն: Այժմ էլ նվագում է, ցավոք, միայն տխուր առիթներին: Երբեմն էլ ցավոտ հիշողությունները փարատելու համար այցելում է ազատամարտիկների եղբայրական գերեզման ու նվագում հողում հանգչող զինակից ընկերների համար:

Ունեինք երեք հոգանոց խումբ: Մինչ պատերազմը Ստեփանակերտում նվագում էինք ռեստորանում: Արդեն կռվի դաշտում այն նույն տղաների հետ էինք, ում համար նվագում էինք: Բոլորս իրար ճանաչում էինք: Սկզբից «մինամյոտի» դիվիզիոնում էի: Ջութակս վերցրել էի հետս, երաժշտությունը «դուխ» էր տալիս տղաներին: Նաև կիթառ կար, և հանգստի ժամերին նվագում էի: Երբ մեր տղաներից զոհվում էին, մտածեցի, որ չի կարելի իրենց առանց երաժշտության ճանապարհել: Այդպես էլ ավանդույթ դարձավ:

jutaka1

1993 թվականին Մարտակերտը պետք է նորից ազատագրեինք: Գասպարյան Ժորան՝ «Գրադ» Ժորան, «Ուրալը» ուղարկում է, որ մեկնենք թնդանոթների տեղակայման վայր: Ես դեռ չէի իմանում, թե ինչ հաշիվ : Ջութակս վերցրեցի ու միացա ծանոթ տղաներին: Անտառի եզրին թնդանոթներով կանգնած էինք: Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, չեն պատասխանում, ասում են՝ նվագի: Սկսեցի նվագել, դեռ գրոհի նախապատրաստական փուլում ենք: «Գրադ» Ժորան ռադիոկապով ասում է, որ իր մոտ մի տղա կա, նա էլ պետք է երգի, ու հենց երգով, երաժշտությամբ պետք է վերցնենք Մարտակերտը:

Երբ զգացումնքներս և հիշողություններս շատ են ճնշում, գնում եմ եղբայրական գերեզման կամ Եռաբլուր: Նվագում եմ, լաց լինում, թեթևանում: Գիշերներն եմ նվագում, որ մարդիկ շատ չհավաքվեն. ընկերներիս շիրիմին նվագելն ինձ համար հարգանքի տուրք է, բայց նաև անձնական է»,- մեզ հետ հուշերն է կիսում  Բորիս Բաբայանը:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register