«ԺՊՏԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

21459892_1397327093718516_325040119_o

 Հոկտեմբերի 30–ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Հայ Մայրեր» և «Բարի Մամա» բարեգործական ՀԿ-ների հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Համերգի նշանաբանն է `«ՄԻՇՏ ԺՊՏԱ. ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ» : Այս կարգախոսին միացել են համերգի մասնակիցները և գործընկերները: Գլխավոր նպատակներից մեկն է իսկական տոն պարգևել երեխաներին՝ հիշեցնելով, որ նրանք մենակ չեն և բազմաթիվ ընկերներ ունեն:

Համերգին մեծ սիրով մասնակցում են սիրված երգիչ- երգչուհիներ` Նիկ Եգիբյանը , Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնե Սիլվերը, Ջուսը, Սերգեյ Գրիգորյանը, Կարինա Առուստամյանը, Դավիթ Պարոնիկյանը, Անահիտ Շահբազյանը, Զառա Մարկոսյանը: Նրանք դուետներով հանդես են գալու պատանի և փոքրիկ երգիչ երգչուհիների հետ` Լիդա Առաքելյան, Յանա Հովհաննիսյան, Նարեկ Վարդանյան, Մեգի Բադիրյան, էլինա Չոլախյան, Կարեն Օհանյան, Միլենա Գևորգյան, Արման Սիմոնյան, Վիկա Բալբուչակյան, Նատալի Հակոբովա, Գագիկ Խաչատրյան, Անի Մնացականյան, ՍԱԹԻ, Գոռ Համբարձումյան, Մելիսա Գևորգյան, Անահիտ Առաքելյան, Մարի Հովհաննիսյան:

Համերգին կմասնակցեն մի շարք մշակութային կենտրոններ, պարային ակումբներ և ստուդիաներ՝ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն , Զարուհի Բաբայանի երգի ստուդիա, «Li Voice» վոկալ ստուդիա, «Style» պարային համույթ, «Hip-Hop Life», «GM – Max», «A-ERA», «Art School», «Salsa» պարային ակումբ, «Կոլիբրիս» պարային համույթ:

2

Դուք ևս կարող եք միանալ այս բարի նախաձեռնությանը` գնելով տոմսեր և ներկա գտնվելով համերգային ծրագրին:
Տոմսերը վաճառվում են համերգասրահի տոմսարկղում, ինչպես նաև կարող եք պատվիրել` զանգահարելով` 094 21 61 34:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register